National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.09.2023
Կսահմանվի բացառություն միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի եւ ռադիոակտիվ թափոնների ներմուծման ու արտահանման կարգերում
1 / 3

Գործունեության վայրի պահանջ չունեցող մի շարք գործունեության տեսակների համար սահմանել էինք պարզեցված ընթացակարգ օտարերկրյա ընկերությունների մասնակցության վերաբերյալ: Այսօր անհրաժեշտություն է առաջացել որոշ ոլորտներում կատարել փոփոխություն: Խոսքը վերաբերում է միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի եւ ռադիոակտիվ թափոնների ներմուծմանն ու արտահանմանը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում ներկայացնելով ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն կարգավորումներ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի, ինչպես նաեւ միջուկային եւ ճառագայթային անվտանգության մակարդակի վերաբերյալ՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք հնարավոր չէր նախապես կատարել ազդեցության գնահատում: Վահան Քերոբյանը պատասխանել է, որ ցանկացած կարգավորում որոշ ժամանակ անց կարիք է ունենում լրացուցիչ շտկումների, եւ սա այդ դեպքերից մեկն է, եւ որ համապատասխան գործակալության հետ լրացուցիչ քննարկումների արդյունքում են հանգել այս որոշմանը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am