National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.9.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
05.09.2023
Էլեկտրոնային հարթակներով ուղեւորների փոխադրման պատվերներ ձեւակերպող եւ փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կկանոնակարգվի
1 / 7

Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրորեն կարգավորված չէ: Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղեւորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով եւ փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով ուղեւորափոխադրման սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ՝ առանց հարկային պարտավորությունների եւ վերահսկողության: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»  եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթի զեկուցման ընթացքում:

«Առկա խնդիրները կարգավորելու եւ օրենսդրական բացերը լրացնելու նպատակով մշակված օրենսդրական փաթեթով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորների փոխադրման պատվերներ ձեւակերպող եւ փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը որպես ծանուցման ենթակա գործունեություն, սահմանել էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության համար պետական տուրք՝ տարեկան 1 մլն դրամի չափով, լիցեզնավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաեւ էլեկտրոնային հարթակների միջոցով թեթեւ մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագրի պետական տուրք՝ անկանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոսի, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 2,5 տոկոսի, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 4 տոկոսի չափով, իսկ կանխիկ վճարման դեպքում, համապատասխանաբար, 2024 թվականին՝ 2 տոկոսի, 2025 թվականին՝ 3,5 տոկոսի, 2026 թվականին՝ 5 տոկոսի չափով: Ընդ որում՝ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններն են իրականացնելու պետական տուրքի գանձումն ու վճարումը պետական բյուջե»,- ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը:

Նախագծով սահմանվել է էլեկտրոնային հարթակով եւ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառությունը եւ էլեկտրոնային արտոնագրի տրամադրման պահանջը, ոլորտի իրավախախտումների դեպքում՝ վարչական պատասխանատվության միջոցների կիրառումը:

Գերատեսչության ներկայացուցչի համոզմամբ օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների եւ տաքսի ծառայությունների համար, առավել թափանցիկ եւ վերահսկելի կդառնա էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորափոխադրումների իրականացման գործընթացը, ոլորտում գործունեություն իրականացնելու համար կսահմանվեն հարկային պարտավորություններ, ինչը կնպաստի պետական բյուջե մուտքերի ավելացմանը:

«Բացի այդ, ՀՀ տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների միասնական երկաթուղային ցանցի գործընթացը դյուրացնելու, ոլորտում ներդրումային միջավայրն առավել գրավիչ դարձնելու, միջմարզային եւ ներմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնողների հարկային բեռը թեթեւացնելու նպատակով առաջարկվում է հանել միջմարզային եւ ներմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնողների համար պետական տուրքի մասին ՀՀ օրենքով սահմանված արտոնագրի պահանջը»,- ասել է Արմեն Սիմոնյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նկատել է, որ նպատակները ֆիսկալ են. կարգավորումների արդյունքում հնարավորություն է ստեղծվում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորափոխադրում իրականացնողներին ստվերային դաշտից հարկային դաշտ բերել ու ցիվիլ եւ անվտանգ ուղեւորափոխադրումներ կազմակերպել: Հանձնաժողովի փոխնախագահը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ նախագծի ընդունման արդյունքում ուղեւորափոխադրում իրականացնող ծառայությունները թանկացնեն վարձերը, կլինե՞ն կարգավորումներ, որոնք ուղեւորափոխադրում իրականացնող վարորդներին կստիպեն ինչ-ինչ չափանիշների բավարարել:

«Դժվարանում եմ ասել՝ կարգավորման արդյունքում թանկացումներ կլինե՞ն, թե՝ ոչ, բայց եթե գերիշխող դիրքի չարաշահում չկա, եւ արդար շուկայական պայմաններ են գործում, ապա շուկան կկարգավորի խնդիրն ու էական թանկացումներ չեն լինի: Ինչ վերաբերում է որակական չափանիշներին, ապա դա այս նախագծով չի սահմանվում: Ամբողջական վիճակագրություն ունենալուն պես վարորդներին ներկայացվող որակական չափանիշներ կսահմանվեն»,- ասել է Արմեն Սիմոնյանը:

Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է նաեւ, թե ինչ կսպասվի այն քաղաքացուն, որն առանց ուղեւորափոխադրում իրականացնելու համար անհրաժեշտ լիցենզիա ունենալու փորձի գումարով տաքսի ծառայություն մատուցել, ինչին ի պատասխան Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ անձը պատասխանատվության է ենթարկվելու:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Կառավարության ներկայացուցչից հետաքրքրվել է՝ կա՞ մոտավոր կանխատեսում, որ եթե այսօր գործող ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր տաքսի վարորդները, որոնք օնլայն հարթակներով աշխատում են, մտնեն օրենքի տրամաբանության դաշտ, հավելյալ որքա՞ն հարկ կգեներացվի:

«Տարեկան մոտավոր 80-100 մլրդ շրջանառություն է գեներացվում օնլայն հարթակներով տաքսի ծառայություններից՝ ըստ տարեկան պատվերների միջին վիճակագրության, եթե պետական տուրքի մասին օրենքով սահմանված տոկոսների դրույքաչափերը կիրառվեն, ապա տարեկան 1-5 մլրդ դրամի չափով պետական տուրք պետք է վճարվի»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանն առաջարկել է ՊԵԿ-ին ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար վերահսկողական տաքսի ծրագիր գնել, քանի որ խնդիրը նաեւ անվտանգային հարցեր է պարունակում: Պատգամավորը հետաքրքրվել է նաեւ՝ ո՞վ է ստուգելու՝ լիցենզիա ունեցող տաքսու վարորդը համապատասխանո՞ւմ է արդյոք ուղեւորափոխադրում իրականացնելու համար սահմանված պահանջներին:

«Միգուցե օնլայն հարթակներով տաքսի վարելու հայտ ներկայացնողները քաղաքացիներին տեղափոխելու համար դասընթացնե՞ր անցնեն, ունակություններ ու որակական չափանիշնե՞ր ձեռք բերեն: Հնարավոր է նաեւ ստվերն ավելացնել. ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող օնլայն հարթակում գրանցված տաքսու վարորդը կարող է շատ ուղեւորափոխադրում իրականացնել, բայց ՀԴՄ չտրամադրել ուղեւորին, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հարցին լուծում տալ»,- հետաքրքրվել է պատգամավորը, ինչին ի պատասխան՝ Արմեն Սիմոնյանը կրկին վերահաստատել է՝ այս նախագծով խնդիրը մինչեւ վերջ չի լուծվում, հետագայում նոր կարգավորումներ եւս անհրաժեշտ են լինելու:

Նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ առաջարկով է հանդես եկել: Ըստ պատգամավորի՝ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող տաքսի ծառայությունների համար տարեկան 1 մլն պետական տուրք վճարելը բավարար չէ: Պատգամավորն առաջարկել է բարձրացնել տուրքի չափը:

Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նկատել է, որ կան մինիմալ պահանջներ, որոնք պետք է սահմանվեն օնլայն հարթակով տաքսի ծառայության միանալու անհնարինության դեպքում:

«Ակնհայտ է, չէ՞, որ եթե մարդ 5 անգամ դատապարտվել է թմրամոլության համար, չպետք է կարողանա օնլայն հարթակով տաքսի ծառայությանը միանալ»,- ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Բաբկեն Թունյանն անդրադարձել է նաեւ վերջերս շրջանառվող լուրերից մեկին, ըստ որի՝ ՌԴ հատուկ ծառայությունները հասանելիություն են ստանում «YnadexGo» տաքսի ծառայությունից օգտվողների ամբողջ ինֆորմացիային, ինչպե՞ս է հարցը կարգավորվում մեր երկրում ու արդյո՞ք դա անձնական տվյալների պաշտպանության մասով հակասություն չի առաջացնում:

«Երբ հավելվածը գործարկելու ժամանակ ներմուծել ենք մեր տվյալները, տվել ենք նաեւ համաձայնություն, որ այդ կազմակերպությունն օգտագործի մեր անձնական տվյալները: Միայն կոնկրետ քրեական վարույթի շրջանակում կարող են տարբեր պետությունների քրեական հետախուզությունների մարմինները հասանելիություն ունենալ դրանց: Չեմ պատկերացնում՝ ինչո՞ւ պետք է ՌԴ իրավապահ մարմինների մոտ առաջանա համատարած նման ինֆորմացիայի կուտակում անելու, դրա իսկության վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկատվության չեմ հանդիպել»,- ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու զգուշացրել՝ հավելված ներբեռնելիս համաձայնություն տալիս ՀՀ քաղաքացիները համաձայնում են նաեւ իրենց անձնական տվյալների հասանելիությանը:

Հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագիծը:

ՀՀ ընդերքի մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը դուրս է եկել շրջանառությունից:
 
 


05.09.2023
Քննարկվել է տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացի դյուրացմանն ուղղված համաձայնագիրը
««Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ ...

05.09.2023
Առաջարկվում է հստակեցնել հարկային պարտավորության դադարման դեպքերը
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել հարկային պարտավորության դադարման դեպքերը: Մասնավորապես, նախատեսվում է վերացնել օրենսգրքում առկա հակասությունները՝ դրանք համապատասխանեցնելով «Սնանկության մասին» օրենքի պահանջներին: Այս մաս...

05.09.2023
Առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու համար
Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրակ...

05.09.2023
Փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում «Լիցենզավորման մասին» եւ «Փոստային կապի մասին» օրենքներում
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է համապատասխան իրավական հիմքեր ստեղծել օտարերկրյա պետություններից փոստային եւ սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման եւ մաքսային մարմիններին ներկայացման համար: Համապատասխան տեղեկություններ...

05.09.2023
2022 թ. պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845,281.16 հազար դրամ. Առնակ Ավետիսյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 5-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծ...

05.09.2023
Ծառայողական մեքենաների սահմանաքանակների, սահմանաչափերի, քսայուղերի, վառելիքի եւ այլ չափորոշիչներին ներկայացվող պահանջների վերաբերյալ լիազորող նորմ կսահմանվի
«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով լիազորող նորմ է սահմանվում, որը հնարավորություն կտա Կառավարությանը ծառայողական մեքենաների սահմանաքանակների, սահմանաչափերի, քսայուղերին, վառելիքին եւ այլ չափորոշիչներին ներկայացվող պահանջներ սահմ...

05.09.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փորձաքննության անցկացման կարգը կսահմանի Կառավարությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է օրենքում սահմանել դրույթ, համաձայն որի՝ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը: ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղե...

05.09.2023
Փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ
ՀՀ-ում լիարժեք կանոնակարգված չեն Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով սահմանված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու առանձնահատկությունները: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ե...

05.09.2023
Ներմուծող կազմակերպությունը կարող է ընտրել լաբորատորիան, որը պետք է իրականացնի նմուշառում եւ համապատասխան փորձաքննություն
Նախատեսվում է կանոնակարգել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակում լաբորատոր փորձարկումների գործընթացները: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել իրավակարգավորում, համաձայն որի՝ սահմանային պետական վերահսկողության շրջանակում ներմուծվող սննդամթերքի փորձաքննության անհրաժեշտու...

05.09.2023
Արտաքին առեւտրի շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով իրավական ակտերում փոփոխություններ իրականացնելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ: Խոսքը տարբեր տեսակի ապրանքների ներմուծման կամ արտահաման համար անհրաժեշտ թույլատվ...

05.09.2023
Կսահմանվի բացառություն միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի եւ ռադիոակտիվ թափոնների ներմուծման ու արտահանման կարգերում
Գործունեության վայրի պահանջ չունեցող մի շարք գործունեության տեսակների համար սահմանել էինք պարզեցված ընթացակարգ օտարերկրյա ընկերությունների մասնակցության վերաբերյալ: Այսօր անհրաժեշտություն է առաջացել որոշ ոլորտներում կատարել փոփոխություն: Խոսքը վերաբերում է միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ...

05.09.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում շուկայական իրավահարաբերությունները կարգավորող նախագիծ է քննարկվել
«Շուկայի վերահսկողության մասին» օրենքի նախագծով կսահմանվեն շուկայի վերահսկողության տեսչական մարմնի վերահսկողության ոլորտները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի ստուգումները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները եւ ձեւերը, շուկայի վերահսկողության ոլորտում ՀՀ...

05.09.2023
Առաջիկայում օրենսդրորեն կսահմանվեն հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռքբերման հետ կապված ծախսերի փոխհատուցմանն առնչվող հարաբերությունները
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով Կառավարությունն առաջարկում է սահմանել հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ եւ ճկուն ընթացակարգեր, սահմանել «հեռավար աշխատանք» եզրույթը, ինչպես նաեւ հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պ...

05.09.2023
Նախաձեռնությամբ կբարեփոխվի պետական նպաստների նշանակման ոլորտը, կհստակեցվեն մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի, ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման գործընթացները
Առաջարկվում է ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության դիմումի հիման վրա նպաստը վճարել կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Կառավարության հեղինակած ««Պետական նպաստների մասին» օրենքո...

05.09.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.09.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am