National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
06.09.2023
Նախագիծ՝ ուղղված կինոարտադրության ոլորտի զարգացմանը
1 / 8

Գարնանային նստաշրջանում  առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը ենթադրում  է կինոարտադրության ոլորտին պետական ֆինանսավորման մեխանիզմների որոշակի ներդրում կամ առկա մեխանիզմի բարելավում: Եթե ավելի պարզ  նկարագրեմ, խոսքը  Հայաստանում ֆիլմարտադրության դեպքում որոշակի գումարի վերադարձին է վերաբերում: Այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ սեպտեմբերի 6-ին երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ Թագուհի Ղազարյանի հեղինակած ««Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը:

Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունը մի շարք առաջարկներ էր ներկայացրել, որոնք հեղինակներն ընդունել են: Առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հեղինակները գումարի վերադարձն առաջարկել էին սահմանել 20 տոկոսի չափով, ինչը վերանայել էին՝ առաջարկելով ամրագրել 10-40 տոկոս:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը լրամշակված նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ գործադիրի ներկայացրած շուրջ 15 առաջարկներն ընդունվել են:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am