National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
06.09.2023
Հայաստանի եւ Կանադայի միջեւ հարաբերությունները կրում են բարեկամական բնույթ եւ հիմնված են փոխադարձ վստահության ու հարգանքի վրա. Դավիթ Առաքելյան
1 / 6

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:

Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի դեսպանին՝ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում ստանձնած դիվանագիտական աշխատանքի ու համագործակցության համար: «Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջեւ հարաբերությունները կրում են բարեկամական բնույթ եւ հիմնված են փոխադարձ վստահության ու հարգանքի վրա: Մենք շատ բարձր ենք գնահատում այն փաստը, որ 2020 թվականին՝ Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրվանից Կանադան ակտիվորեն ջանքեր էր գործադրում կրակի դադարեցման համար»,- նշել է Դավիթ Առաքելյանը:

Կարեւորելով երկկողմ համագործակցության զարգացումը եւ խորացումը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը երկու երկրների գերատեսչությունների արդյունավետ աշխատանք է համարել առաջիկայում մեր երկրում Կանադայի դեսպանության բացումը:

Դավիթ Առաքելյանը գոհունակությամբ է արձանագրել այն փաստը, որ հայ-կանադական երկկողմ հարաբերություններում իր ուրույն տեղն է զբաղեցնում միջխորհրդարանական դիվանագիտական համագործակցությունը: «Կարեւորում ենք երկու խորհրդարանների բարեկամական խմբերի դերը` դրանք կարեւոր օղակ են մեր երկու օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության, ինչպես նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման ոլորտում»,- ընդգծել է Դավիթ Առաքելյանը: Այս համատեքստում վերջինս բարձր է գնահատել նաեւ Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ արդյունավետ աշխատանքները, փորձի փոխանակմանն ուղղված փոխայցելություններն ու ընդգծել, որ կենտրոնի աջակցությամբ մշակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի Ռազմավարական զարգացման ծրագիրը, որը միտված է աշխատակազմի գործունեությունն ավելի ներառական դարձնելուն` ներգրավելով հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց եւ երիտասարդներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցության խորացմանը, Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ու հետագա ծրագրերին առնչվող հարցեր:

Ամփոփելով հանդիպումը` Դավիթ Առաքելյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:
 


25.09.2024
Աշխատանքային քննարկում Դիլիջանում
Դիլիջանում մեկնարկել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի եւ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո բխող  ներպետական ընթացակարգերի կատարման եւ համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման գործընթացները» թեմայով երկօրյա աշխատանքային քննարկումը: Այն...

25.09.2024
Ինքնակարգավորվող կազմակերպությունները կներկայացնեն գործողությունների ծրագիր
Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ ...

25.09.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am