National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.09.2023
Արտաքին առեւտրի ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ
1 / 4

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով իրավական ակտերում փոփոխություններ իրականացնելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» արտաքին առեւտրի հարթակի եւ պետական կառավարման մարմինների միջեւ հարթակի ներդրմամբ պայմանավորված՝ հայտատուների կողմից դիմումների ներկայացման եւ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ ԱԺ սեպտեմբերի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է լրացում կատարել  օրենքի  2.1 հոդվածում, որի արդյունքում՝ արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար ՀՀ կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների կամ թույլտվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, մասնավորապես, սակագնային քվոտայի շրջանակում ՀՀ ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի տրամադրման եւ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածին համապատասխան ՀՀ կողմից միակողմանի ընդունվող ոչ սակագնային սահմանափակումների կիրառման կարգեր:

Նախագծի ընդունման արդյունքում արտաքին առեւտրի ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ, քանի որ արտաքին առեւտրի շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ է տալու այս փոփոխությունը բիզնեսին, այն վերաբերում է քաղաքացիների՞ն, բիզնեսի՞ն, թե՞ երկուսին էլ: Փոխնախագահը նաեւ հետաքրքրվել է՝ արդյոք հեշտացվելո՞ւ է սրանով տնտեսվարողների գործը:

Փոխնախարարի պարզաբանմամբ հարցը վերաբերում է բիզնեսին: «Օրինակ՝ եթե ուզում եք ստանալ թույլտվություն՝ արտահանելու համար երկակի նշանակության ապրանք, դուք դիմում եք այդ էլեկտրոնային հարթակին, եւ ոչ մի թղթային փաստաթղթեր չեն ներգրավում այս շրջանառության մեջ»,- ասել է Նարեկ Տերյանը՝ հավելելով, որ այն թույլտվությունները, որոնք տալիս է Էկոնոմիկայի նախարարությունը, հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային համակարգով:

Առաջարկվող կարգավորումը քննարկվե՞լ է գործարար շրջանակների հետ, ի՞նչ կարծիք ունեն նրանք. հետաքրքրվել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նարեկ Տերյանի տեղեկացմամբ գործարարների, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության հետ հարցը քննարկվել է, նրանց կարծիքը դրական է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Ղահրամանյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am