National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.06.2006
«Երկքաղաքացիության հիմնախնդիրները, միջազգային իրավունքը եւ փորձը» թեմայով խորհրդարանական լսումներ

Հունիսի23-ինԱզգային ժողովում տեղի ունեցան ՀՅԴ խմբակցության առաջարկով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  կազմակերպած խորհրդարանական լսումները` «Երկքաղաքացիության հիմնախնդիրները, միջազգային իրավունքը եւ փորձը» թեմայով: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, կառավարության, քաղաքական կուսակցությունների, հասարակական, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Բացելով խորհրդարանական լսումները` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ նախաձեռնությունը շարունակական կլինի` մինչ ամբողջական օրենքի ընդունումը: Նա նշեց, որ հանձնաժողովի խնդիրներից մեկը կարեւորագույն օրենքները միջազգային փորձի եւ չափանիշների ուսումնասիրման, յուրացման եւ տեղայնացման սկզբունքով ընդունելն է: Ըստ նրա` երկքաղաքացիության ինստիտուտի ամրագրումը պատասխանատու եւ կարեւորագույն խնդիր է, որը արդյունավետ կիրականացնի արտերկրի մեր հայրենակիցների պաշտպանությունը: Արմեն Ռուստամյանի կարծիքով` երկիրը պետք է անսխալ իրականացնի հարցի լուծումը, որպեսզի նպաստի ողջ հայության վերադարձին, Հայաստանի ու հայության հզորացմանը: Պարոն Ռուստամյանը ընդգծեց, որ լսումները նպատակ ունեն որոշակիացնել միջազգային չափանիշների այն շրջանակը, որով կեզրագծվի ընդունվելիք օրենքի կարգավորման դաշտը եւ ուսումնասիրել ու յուրացնել այլ երկրների փորձը` արդյունքում ունենալով համապատասխան եզրակացություն, ազգային, պետական շահերից բխող օրենք:

«Երկքաղաքացիության իրավական կարգավորման արտասահմանյան փորձը» ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա հիշեցրեց խնդրի վաղեմությունը` փաստելով, որ իրավիճակը նոր ընթացք է ստացել սահմանադրական փոփոխություններից հետո, եւ ընդգծեց, որ այս իմաստով պարտավորված ենք ընդունել օրենք, որով մեր ժողովորդը կստանա աշխարհաքաղաքական զարգացումների տեսակետից անհրաժեշտ հնարավորություններ: ԿԳ նախարարն առանձնացրեց սկզբունքային հարցադրումները` երկքաղաքացիության ինստիտուտն ամրագրելիս ինչպիսի՞ խնդիրներ կան, ինչքանո՞վ են համահունչ ազգային, պետական անվտանգության հիմնախնդիրներին եւ այլն: Ազգային խնդիրների տեսանկյունից պարոն Մկրտչյանը բարոյական կողմը մատնանշեց` իբրեւ հայ ժողովրդի համահավաք պետականություն, եւ իրավաբանական կողմը` որպես համաշխարհային փորձի ուսումնասիրում: Իբրեւ օրինագծի ընդունման խնդիր` արձանագրվեց համաշխարհային գլոբալացման գործընթացները, որոնք հեղափոխում են քաղաքացիական հարաբերությունները եւ ազգային յուրահատկությունները: Զեկուցողի կարծիքով` չկա որեւէ կայուն մոդել, որը հնարավոր է յուրացնել: Լեւոն Մկրտչանն ընդգծեց, որ ցեղասպանությունը կնիք է դրել հայության կեցության եւ կենցաղի վրա: Անդրադառնալով հայկական սփյուռքին` նա փաստեց, որ այն առանց սահմանների հայկական ամբողջությունն է` կենտրոնացած մշակութային ինքնության, լեզվի, կենցաղի ու կյանքի պահպանման, հայրենիք վերադառնալու, պետականությունը վերականգնելու խնդիրների վրա: Այդ ամբողջության քաղաքական իրավունքն է ստիպում, որ երկքաղաքացիության ինստիտուտը ամրագրվի Հայաստանի անկախ պետականության պայմաններում: Պատմական ակնարկում պարոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ երկքաղաքացիության վեճը 1918-20 թթ. ընթացքում է լուծում ստացել` Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի որոշումներով: ԿԳ նախարարը, մատնանշելով անկախության հռչակագիրը, որում ամրագրված է` յուրաքանչյուր հայ իրավունք ունի ստանալ ՀՀ քաղաքացիություն, ասաց, որ նման հենքի վրա իրավական ինստիտուտէ ստեղծվել, շատ խնդիրներ լուծված են` սեփականության, հեշտ քաղաքացիություն ստանալու, տեղաշարժի եւ այլ հարցեր: Կարեւորվեց նաեւ համահայկական ներուժի կուտակման հիմնահարցը. տարածաշրջանային զարգացումները ստիպում են համահայկական ներուժը կենտրոնացնել ՀՀ շուրջ, որպեսզի հնարավոր լինի պատասխանել ծագած մարտահրավերներին ոչ միայն պետության ներուժով: Ըստ զեկուցողի` քաղաքացիություն եւ երկքաղաքացիություն տալու իմաստով պետքեն որոշ սկզբունքներ` արդարություն, իրավահավասարություն, խտրականության բացառում եւ իրավաչափություն: Պարոն Մկրտչյանը հավաստեց, որ որ ՀՀ-ի տարբեր կատեգորիայի քաղաքացիներ չեն լինում, այլ յուրաքանչյուր քաղաքացի պարտականությունների կատարմանը զուգընթաց ստանում է իրավունքներ: Այս սկզբունքի ամրագրմամբ շատ հիմնահարցեր են լուծվում, հարկային պարտավորությունների, զինվորական ծառայության, սերունդների քաղաքացիություն ստանալու իրավունքների, ամուսնաընտանեկան խնդիրները միջազգայնորեն լուծված են կոնվենցիաներով, որոնց մի մասին Հայաստանը միացել է: Այս համատեքստում առանձնացվեցին հետեւյալ խնդիրները` երկքաղաքացու ընտրական իրավունքը, զինվորական եւ հարկային պարտականությունները: Իբրեւ միջազգային փորձի յուրացման աղբյուր` Լեւոն Մկրտչյանը կարեւորեց ԱՊՀ երկրների, Ռուսաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի փորձը: Մատնանշվեցին նաեւ զինապարտության եւ հարկային պարտավորությունների կատարման խնդիրները. պարոն Մկրտչյանը փաստեց, որ անձը չի կարող երկու տեղ ծառայել, երկու տեղ նույն հարկային պարտավորությունները կատարել: Ընտրական կառուցվածքների մասով, ըստ զեկուցողի, խնդիրները կարգավորելի են: Սկզբունքային հիմնահարց դիտվեց երկքաղաքացիության իրավունքի ճանաչմամբ երկու օրենքի ընդունման հնարավորությունը` «Երկքաղաքացիության մասին» եւ «Արտերկրի հայերին ՀՀ-ում երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին»: Լեւոն Մկրտչյանը կարեւորեց միջազգային փորձի ուսումնասիրումը: Հավարտ ելույթի` նա հույս հայտնե ց, որ լսումների արդյունքում կամփոփվի միջազգային փորձը, որը կնպաստի կառավարական պետական հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությանը:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ երկքաղաքացիության հարցը հաճախ քննարկվում է միակողմանի եւ տպավորություն է ստեղծվում, թե երկքաղաքացիության ինստիտուտը ֆետիշացված է:Նա տեղեկացրեց, որ այսօր ՄԱԿ-ի անդամ 191 երկրներից միայն 54-ն է ընդունում երկքաղաքացիությունը, որոնց մի մասը երկքաղաքացիությունն ընդունում է վերացական մոդելի մեջ, մյուսները` այդ ինստիտուտի որոշակի տարրեր: Պարոն Հարությունյանը, վկայակոչելով միջազգային իրավական փորձը, արձանագրեց, որ 1963 թ. ընդունված կոնվենցիայով ԵԽ անդամ երկրներում երկքաղաքացիության կրճատման խնդիր դրվեց`ինստիտուտն այդ ժամանակ ընկալելով որպես անախրոնիկ վիճակների հաղթահարման իրավական հնարավորություն: Իսկ 1997 թ. Ստրասբուրգում ընդունված «Քաղաքացիության մասին» եվրոպական կոնվենցիան փորձեց զարգացնել նախորդի տրամաբանությունը: Գագիկ Հարությունյանի կարծիքով` Հայաստանը, լինելով ԵԽ անդամ, սահմանադրական փոփոխություններից հետո քննարկում է «Երկքաղաքացիության մասին» օրենք, բայց միջազգային այս փաստաթղթերին միանալու եւ դրանց շրջանակում խնդիրները լուծելու նպատակներ չկան: «Եթե մենք միանում ենք այդ փաստաթղթերին, պետք է օրենքի քննարկումը ձեռնարկենք այդ կազմակերպությունների շրջանակում, եթե օրենքն ընդունենք, նոր միայն այդ պարտավորություններն ընդունենք, կհայտնվենք հակասությունների դաշտում»,-ասաց ՍԴ նախագահը: Հետագայում, բազմաքաղաքացիության կամ երկքաղաքացիության ինստիտուտի արմատավորման խնդրին բախվելիս` միջազգային իրավունքը ամրագրում է բազմաքաղաքացիությունը կրճատելու սկզբունքներ, հակառակ պարագայում` այդ ինստիտուտի ընդունման կարգը պետության ներքին խնդիրն էր դիտարկվում: Ըստ զեկուցողի` քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները պետք է ներդաշնակ լինեն, ուստի մեզանում կիրառվող պասիվ քաղաքացիություն, համաքաղաքացիություն, իրավունքներ ունեցող, պարտականություներ չունեցող տերմինները շինծու են: Նշելով, որ ժամանակին թերագնահատվել է հատուկ կարգավիճակի ինստիտուտը, պարոն Հարությունյանը գտնում է, որ այն սփյուռքահայերին հնարավորություն էր տալիս Հայաստանում ձեռք բերել իրավունքներով ու պարտավորություններով ՀՀ քաղաքացիներին հավասար կարգավիճակ, որը ժամանակին առաջադեմ էր:ՍԴ նախագահի կարծիքով` սխալ է այս խնդրի լուծումըհանգեցնել նրան, թե երկքաղաքացիության միջոցով հնարավոր կլինի Հայաստանի բյուջեն տարեկան լրացնել 100 մլն դոլարով: Ըստ նրա` հարցն այլ հարթություն տեղափոխելն ու նման մակարդակով հարցադրում անելը սխալ է, նաեւ` ռոմանտիկ ու միամիտ, որովհետեւ եթե ժամանակին ընդամենը 1000 դոլար վճարելով` մարդիկ կարող էին ձեռք բերել այդ կարգավիճակը, ապա այսօր կգտնվեն մարդիկ, ովքեր իրենց եկամուտներից որոշակի համամասնությամբ մշտական հարկեր կմուծեն, որ քաղաքացիության այս ինստիտուտը ընդունելի լինի իրենց համար: Գագիկ Հարությունյանի բնորոշմամբ` իրավունքների խտրականություն չպետք է առաջանա: Նա չի պատկերացնում առանց բնակության ցենզի համապետական ընտրություններում ընտրական իր ավունքի հարցի լուծումը:

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը երկքաղաքացիության վտանգների մասին խոսողներին հիշեցրեց, որ միաքաղաքացիությունը մեզ ոչ մի վտանգից չի պահպանում: «Երկքաղաքացիության մասին» օրենք պետք չէ ընդունել, հարկավոր է գործող «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքից հանել «ՀՀ քաղաքացին չի կարող միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի» դրույթը, այս խնդրի հետ կապված եւս մեկ դրույթ եւ հանգիստ ապրել»,- ասաց պարոն Հայրիկյանը:

ՀԿԿ երկրորդ քարտուղար Ֆրունզե Խառատյանը ազգային պետություն կառուցելու գործում կարեւորեց երկքաղաքացիության ճանաչումը: Ըստ պարոն Խառատյանի` 131 պատգամավորական տեղերից 5-10-ը կարելի է տալ սփյուռքահայերին, որպեսզի նրանք զգան` Հայաստանն իրենց պետությունն է: Ֆրունզե Խառատյանն էլ գտնում է, որ պետք չէ երկքաղաքացիության մասին օրենք ընդունել, երկքաղաքացիության հարցերը հարկավոր է կարգավորել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքով:

Երկքաղաքացիության իրավական կարգավորման միջազգային փորձին անդրադարձավարդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը: Նա անդրադարձավ օտարերկրյա պետությունների այդ օրենսդրության սկզբունքներին եւ ՀՀ պետության օրենսդրության սկզբունքների խնդիրներին եւ դրանից ելն ելով երկքաղաքացիության մոդելի սկզբունքներին: Նա նշեց, որերկքաղաքացի կամ բազմաքաղաքացի է համարվում այն անձը, որը լինելով մի երկրի քաղաքացի եւ պահպանելով երկրի քաղաքացիությունը` ընդունում է նաեւ այլ երկրի քաղաքացիություն: Այս սկզբունքը կայանում է նրանում, որ յուրաքանչյուրը պահպանում է նաեւ նախորդ երկրի քաղաքացիությունը եւ դրանից ելնելով էլ առաջանում են խնդիրներ, որոնք իրականում շատ բարդ են եւ շատ երկրներ չեն ցանկանում դրան անդրադառնալ, քանի որ դրանք հարաբերություններ են, որոնք դժվար է կարգավորել: Սկզբունքը այն է, որ երկքաղաքացին հանդիսանում է երկու երկրների հավասար քաղաքացի, այսինքն` լինելով տվյալ երկրի եւ մյուս երկրի քաղաքացի` յուրաքանչյուր երկրում նա օգտվում է այդ երկրի քաղաքացիների համար լիարժեք բոլոր իրավունքներից եւ կրում է բոլոր պարտականությունները: Եվ որեւէ սահմանափակում այս բնագավառում բերում է խտրականության եւ մյուս կողմից բերում է կիսաքաղաքացիության, որի մասնակցությունն ընդհանրապես գոյություն չունի, այսինքն` քաղաքացիությունը պետք է լինի լիարժեք:

Աշխարհում երկքաղաքացիության բնագավառում սկզբունքները երեքն են`երկքաղաքացություն չճանաչելը. շատ երկրներ հիմնականում չեն ճանաչում երկքաղաքացիությունը, գտնելով, որիրենց երկրի քաղաքացին իրավունք չունի դուրս գալ քաղաքացիությունից եւ ընդունել այլ քաղաքացիություն եւ ընդհակառակը` այդ երկրի քաղաքացին առանց այլ երկրի քաղաքացիությունից դուրս գալու իրավունք չունի դառնալ տվյալ երկրի քաղաքացի:

Երկրորդ սկզբունքը ճանաչման սկզբունքն է, որը ընդունում են քիչ թվովերկրներ, ինչընշանակում է ճանաչել ոչ միայն այն, որ տվյալ երկրի քաղաքացին այդ երկրի քաղաքացին է, այլ ճանաչել նաեւ այդ քաղաքացու այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքը եւս:

Եվ երրորդ սկզբունքը, որը կա եւ համարյա բոլոր երկրները ընդունում են, հատուցման սկզբունքն է: Հատուցման սկզբունքի էությունը նրանում է, որ երկիրը, ընդունելով իր քաղաքացիության մեջ այլ երկրի քաղաքացու, հանդուրժում է, որ նա լինի այլ երկրի քաղաքացի: Որոշ երկրներ հանդուրժման սկզբունքի առումով մեկ տարբերակ են մտցնում` առաջարկելով այդ պետության քաղաքացուն գրավոր հրաժարվել իր նախոր դ երկրի քաղաքացիությունից, որը, ըստ էության, որեւէ բան չի փոխում, քանի որ գրավոր հրաժարականը մեր երկրի համար որեւէ էական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ ամեն մի երկիր ունի քաղաքացիությունից դուրս գալու իր մեխանիզմները:Նրա խոսքով` այս երեք հիմնական սկզբունքները ամեն մի երկրում տարբեր տարատեսակներով են գործում: Եվ մոտեցումը կախված է տվյալ երկրի քաղաքական, տնտեսական վիճակից: Այս առումով պետք է ուսումնասիրել, թե ինչ սկզբունքներից ելնելով պետք է կիրառվի երկքաղաքացիությունը: Առաջին սկզբունքը պետք է կիրառվի` ելնելով ազգային անվտանգության, երկրի պաշտպանության սկզբունքից: Երկրորդ խնդիրը սփյուռքահայերի ՀՀ քաղաքական, տնտեսական հարաբերություններ ներգրավելու սկզբունքնէ: Երրորդ սկզբունքը մեխանիզմներ մշակել, որպեսզի ՀՀ ավելի քիչ քաղաքացիներ դուրս գան ՀՀ քաղաքացիությունից:

Չորրորդ սկզբունքը` հնարավորություն տալ ՀՀ դեռեւս քաղաքացիությունը կորցրած անձանց, որոնք կընդունեն այլ երկրի քաղաքացիություն, վերականգնելու իրենց ՀՀ քաղաքացիությունը:

Երկքաղաքացիության իրավական կարգավորման արտասահմանյան փորձը ներկայացրեց Սահմանադրական դատարանի փորձագետ Նարինե Սոլոմոնյանը: Նա նշեց, որ ոչ բոլոր պետություններ են միանաշանակ վերաբերվում երկքաղաքացիության ինստիտուտին եւ այս առումովբաժանվում են երեք խմբի. երկքաղաքացիությունը ճանաչող պետություններ, որոնց թվում են Բուլղարիան, Հնդկաստանը, Իսպանիան, Իտալիան,Թուրքիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իսռայելը , Կիպրոսը եւ այլն: Երկրորդխումբը այն պետություններեն,որոնք որոշ վերապահումներով ենճանաչում երկքաղաքացիությունը: Դրանք են Ավստրալիան, Գերմանիա, Ճապոնիան, Լիտվան, Լատվիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Ռուսաստանը եւ այլն: Երրորդ խումբը երկքաղաքացիությունը չճանաչող պետություններն են, որոնց թվում են Ավստրիան, Դանիան, Եգիպտոսը, Շվեդիան, Թայլանդը, Ուկրաինան, Չեխիան, Լեհաստանը, Կուբան, Բելառուսը եւ այլն: Տիկին Սոլոմոնյանը նշեց, որ Ռուսաստանը ճանաչում է երկքաղաքացիությունը այն դեպքերում, երբ առկա էերկքաղաքացիության մասին երկկողմ համաձայնագիր կոնկրետ պետության հետ եւ այն դեպքերում, երբ երկքաղաքացիության շնորհումը թույլատրվում է դաշնային օրենքով: ԱՄՆ չի ճանաչում երկքաղաքացիությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ կոնկրետ անձի նկատմամբ գործում են արյան եւ հողի սկզբունքները:Ներկայացնելով Իսրայելի փորձը, նա նշեց, որյուրաքանչյուրհրեա, անկախ Իսրայելում բնակվելուփաստից համարվում էԻսրայլեի քաղաքացի եւ ի տարբերություն բոլոր մյուս պետությունների, եթե տվյալ երկքաղաքացին իր զինվորական պարտավորությունըկատարում է Իսրայելում, ապանա ձեռք է բերում ընտրելու եւ ընտրվելու իրավունք:

ՀՌԱԿ ատենապետ  Հարություն Առաքելյանը կարեւորեց երկքաղաքացիության օրենքի ընդունման անհրաժեշտությունը, նշելով,որ այն մեծ նշանակություն ունի սփյուքի համար եւ հույս հայտնեց, որ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունըքաղաքական կամք կդրսեւորիհարցինիրավական, օրենսդրական լուծում տալու համար: ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը դեմ արտահայտվեց երկքաղաքացիության ինստիտուտի կիրառմանը Հայաստանում եւ ներկայացրեց իր մոտեցումները`անդրադառնալովմիջազգային փորձին:

«ՀՀ ստանձնած եւ ակնկալվող միջազգային պարտավորությունները` երկքաղաքացիությամբ պայմանավորված իրավահարաբերությունների կարգավորման առումով » թեմայով զեկույցով հանդես եկավ ԱԳՆ աշխատակազմիղեկավար Շահեն Ավագյանը: Նա նշեց, որ միջազգային իրավունքը հստակ սահմանում է,թե ինչ է քաղաքացիությունը. այնպետութան բացառիկ իրավունքն է, որիհիմքում ընկած է անձի եւ պետության իրավական կապը: Անդրադառնալով ակնկալվող միջազգային պարտավորություններին, պարոն Ավագյանը նշեց, որ երկքաղաքացիությամբ պայմանավորված իրավահարաբերությունները կարող են կարգավորվել երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերով` տեխնիկական խնդիրներ լուծելու, այլ ոչ թեավելորդ պարտավորություններ ստանձնելու նպատակով:

Ամփոփելով  խորհրդարանական լսումները` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նշեց,որ չի հավակնում ամփոփումը ավարտել հընթացս, քանի որ դա լուրջ աշխատանք է եւ հանդիպման հաջորդ առիթը կլինի, երբ հանձնաժողովը հանդես կգա եզրակացությամբ, ուր կամփոփվեն լսումների արդյունքները: Ըստ պարոն Ռուստամյանի` լսումների արդյունքում պարզվեցին երկքաղաքացիության վերաբերյալ թյուրըմբռնումներն ու սուբյեկտիվ ընկալումները: Նա կարեւորեց հարցի քննարկումը առարկայական, մասնագիտական դաշտ տեղափոխելը, որպեսզի ամբողջը ամփոփվի մեկ եզրակացության մեջ, որը հիմք կծառայի հետագայում ԱԺ-ում օրենքի քննարկումն առավել պատրաստված ներկայացնելու համար:


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am