National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.09.2023
Նախաձեռնությամբ ներառական կրթության ոլորտում կսահմանվի ծնողական խմբեր ստեղծելու իրավունք. Զարուհի Բաթոյան
1 / 3

««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է նպաստել հանրապետությունում ներառական կրթության իրականացմանը: Այս մասին սեպտեմբերի 11-ի ԱԺ հերթական նիստում ասել է նախագծի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ ՀՀ կրթական համակարգը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության ապահովման քաղաքականությունը, ինչը, ըստ նրա, ենթադրում է ոչ միայն կրթական ծրագրերի, մեթոդաբանության առկայություն, այլ նաեւ այնպիսի միջավայրի ստեղծում, որտեղ ապահովված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիությունը, հավասար մասնակցության հնարավորությունը եւ այլն:

Նշվել է, որ ներառական կրթությունը ենթադրում է ոչ միայն այս ամբողջ ուսումնական գործընթացի իրականացում, այլեւ ծնողների հետ սերտ համագործակցություն: Ըստ նրա՝ այն երկրներում, որտեղ կայացել եւ հաջողել է ներառական կրթությունը, շատ ակտիվ են ծնողական խմբերը:

Այս փորձը կա նաեւ Հայաստանում, որտեղ գործում են բազմաթիվ ծնողական խմբեր, որոնք աջակցում են երեխայի կրթական գործընթացին:

Ըստ Զարուհի Բաթոյանի՝ քանի որ այս գործընթացները սահմանված չեն օրենքով, առաջարկել է համապատասխան փոփոխություններն իրականացնել՝ վերանայելու մանկավարժների եւ սովորողների ծնողների իրավունքներն ու պարտականությունները: Մասնավորապես, առաջարկվում է մանկավարժական աշխատողների պարտականություններում ամրագրել բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացը խթանելուն, այդ թվում՝ արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում եւ խտրականությունից զերծ միջավայր ապահովելուն պարտավորություն: Բացի այդ՝ կսահմանվի դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ ստեղծելու իրավունքը, երեխայի կրթության իրավունքի իրացման, մանկավարժների եւ ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության համար:

Առաջարկվում է նաեւ սահմանել սովորողի ծնողի պարտականություններում ամրագրել երեխայի անհատական ուսուցման ծրագրի իրականացմանը մասնակցելը, ինչպես նաեւ դասապատրաստմանն աջակցելը եւ հարգալից վերաբերմունք դաստիարակելը մարդու եւ պետության նկատմամբ:

«Նախագիծը եւս մեկ կարեւոր խթան է հանդիսանալու ծնողական խմբերի գործունեության համար»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

Նշվել է նաեւ, որ Կառավարության գործընկերների հետ քննարկվել է դրամաշնորհային ծրագրերում ծնողական խմբերի գործունեությունը նկատի ունենալու հանգամանքը, որպեսզի դա լինի տրամաբանական շարունակությունը:

Զարուհի Բաթոյանը փաստել է, որ օրենքի նախագիծը բխում է ՀՀ կրթության ռազմավարությունից:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի նախարար Ժաննա Անդրեասյանը հարակից ելույթում տեղեկացրել է, որ Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք արդեն ներառված են օրենքի նախագծում: Կարեւորելով նախագծի ընդունումը՝ նախարարը փաստել է, որ այն առավելապես արժեքային շեշտադրումներ է պարունակում:

Ժաննա Անդրեասյանը նաեւ նշել է, որ սեպտեմբերից գործում է ներառականության ֆինանսավորման նոր համակարգ, որն էապես կբարելավի ներկա իրավիճակը: Ըստ նրա՝ օրենքի նախագիծն ամբողջությամբ համահունչ է Կառավարության՝ ոլորտում իրականացրած քաղաքականությանը:


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am