National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.09.2023
Նախաձեռնությամբ Կառավարությունն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից ՀՈԱԿ-ին ամրացված գույքը, իսկ ՀՈԱԿ-ն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման
1 / 2

««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքով կանոնակարգել համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի՝ խնդիրն այն է, որ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացն օրենքով կանոնակարգված չէ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գործող օրենքը լրացվում է նոր 5.1-րդ հոդվածով, որի համաձայն՝ Կառավարության որոշմամբ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:

Ըստ այդմ՝ Կառավարությունն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը, իսկ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը: Կարեւորելով նախագծի ընդունումը՝ նա գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am