National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.09.2023
Առեւտրային միջպետական բեռնափոխադրում իրականացնող հայկական կազմակերպությունների մրցունակությունը կբարձրանա, կապահովվի ոլորտում մրցակցության միասնական կանոնների առկայությունը. ՏԿԵ փոխնախարար
1 / 3

Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ եւ ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 28-րդ եւ 30-րդ կետերի կատարման ապահովմամբ: Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կանոնակարգված չէ Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով սահմանված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու առանձնահատկությունները. այս մասին ԱԺ լիագումար նիստի ընթացքում ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի՝ առաջին ընթերցմամբ զեկուցման համատեքստում:

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով օրենսդրական փաթեթով նախատեսվում է ՏՆԵԿ-ի բազմակողմ քվոտայի համակարգում միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված պահանջները սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ գործարար բարի համբավի, ֆինանսական կայունության եւ փոխադրումների մենեջերների վերաբերյալ, սահմանել պահանջներ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգ ունեցող վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստում անցնելու, մասնագիտական որակավորման վկայական ստանալու վերաբերյալ եւ սահմանել պահանջներ ուսումնական կենտրոնների համար, որոնք կապահովեն համապատասխան մասնագիտական վերապատրաստումները եւ որակավորման քննությունների կազմակերպումը:

Այս համատեքստում փոխնախարարը նշել է նաեւ, որ միաժամանակ մշակվել են գործընթացի վարչական պատասխանատվության միջոցները, պետական տուրքի դրույքաչափերն ու մասնագիտական վերապատրաստման գործունեության ծանուցման կարգավորումները սահմանող օրենսդրական ակտերի փոփոխությունների նախագծերը:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը խնդրել է փոխնախարարից ավելի մանրամասն ներկայացնել՝ ի՞նչ փոփոխություններ կնկատեն քաղաքացիները կարգավորումների ընդունման արդյունքում:

«ՍԵՊԱ-ի եւ Որակի խարտիայի համաձայնագրի շրջանակում մեր վրա որոշակի պարտավարություններ ենք վերցրել՝ Առեւտրային միջպետական բեռնափոխադրում իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան նշանակված փոխադրումների մենեջեր, որը կունենա մասնագիտական համապատասխան որակավորում, բացառությամբ այն դեպքերի, երբ մենեջերը տվյալ կազմակերպությունում աշխատանքի 10 տարվա փորձ ունի: Նաեւ սահմանել ենք գործունեության տեսակ, որտեղ մենեջերներին կվերապատրաստեն, նրանք եւս կհանձնեն համապատասխան քննություններ: Կարգավորման արդյունքում սահմանվում են նաեւ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգ ունեցող վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստման գործընթացին ներկայացվող պահանջները:

Հարակից զեկույցով հանդես է եկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը: Պատգամավորը հայտնել է, որ նախագիծը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am