National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.09.2023
Տեսչական մարմինները լիարժեքորեն կիրականացնեն իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության համապատասխան ոլորտներում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը. Պետրոս Մարտիրոսյան
1 / 2

2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքը, որով ձեւավորվել է Տեսչական մարմինների համակարգը: Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ներկայումս պահպանված են նախկինում համապատասխան ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող եւ այդ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախատումների համար պատասխանատվության միջոցներ կիրառող մարմինների անվանումները. այս մասին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը զեկուցելիս:

Ըստ զեկուցողի՝ տեսչական մարմինների վերահսկողության ոլորտներում մի շարք օրենքներով նախատեսված են պահանջներ, որոնք խախտելու համար օրենսգրքով նախատեսված չեն պատասխանատվության միջոցներ, բացի այդ՝ տեսչական մարմինների փորձը ցույց է տալիս, որ գործող օրենսգրքում նախատեսված որոշ իրավախախտումների համար տուգանքի չափը բավարար չէ այդ իրավախախտումը կանխելու համար: Դրանք որոշ դեպքերում այնքան ցածր են, որ տնտեսվարող սուբյեկտները նախընտրում են վճարել տուգանքը, քան վերացնել իրավախախտումը:

«Ելնելով կոնկրետ տեսչական մարմնի ոլորտային առանձնահատկություններից՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը»,- ասել է Պետրոս Մարտիրոսյանն ու հավելել, որ նախագծի ընդունման նպատակն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել, որ համապատասխան ոլորտներում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող եւ (կամ) պատասխանատվություն սահմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է:

Պետրոս Մարտիրոսյանը հայտնել է նաեւ, որ կարգավորումների արդյունքում կսահմանվեն վարչական պատասխանատվության միջոցներ աշխատանքային, առողջապահության, սննդամթերքի անվտանգության օրենսդրություններով նախատեսված այն պահանջները խախտելու համար, որոնց համար ներկայումս պատասխանատվություն սահմանված չէ:

«Միեւնույն ժամանակ, ելնելով որոշ վարչական իրավախախտումների վտանգավորության աստիճանից եւ արդարության սկզբունքի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունից, որոշ իրավախախտումների համար որպես վարչական տույժի տեսակ կնախատեսվի նախազգուշացումը, իսկ որոշների դեպքում՝ կվերանայվի նախատեսված տուգանքի չափը, կհստակեցվի տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, միասնական կարգավորում կնախատեսվի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին եւ այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելու համար»,- ասել է նախագծի զեկուցողը:

Կարգավորման արդյունքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության համապատասխան ոլորտներում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը:

«Նախագիծը բավականին ծավալուն փոփոխությունների է ենթարկվել, պատրաստակամ ենք աշխատանքային քննարկում իրականացնելու եւ առաջարկներ ընդունելու»,- հարակից զեկույցի ընթացքում ասել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը:


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am