National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.09.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն լիցենզավորման ոլորտում առկա անհամապատասխանությունները
1 / 2

Կառավարության՝ 2023 թվականի հունվարի 19-ի որոշմամբ վայրի պահանջ չնախատեսվող լիցենզավորման գործունեությամբ զբաղվելու համար օտարերկրյա պետությունների իրավաբանական անձանց՝ իրենց պետության լիցենզիայի առկայության դեպքում նախատեսվում է պարզեցված կարգով թույլտվության տրամադրում: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը՝ սեպտեմբերի 11-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումները:

Օրենքով միջուկային, ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների արտահանման ու ներմուծման գործունեության համար վայրի պահանջ չի նախատեսվում: Փոխնախարարի գնահատմամբ այդ բնագավառի համար, սակայն, պարզեցված կարգով թույլտվության տրամադրումը նպատակահարմար չէ: Առաջարկվող լրացմամբ նշյալ գործունեության տեսակների համար պարզեցված կարգ չի լինի, այլ լիցենզիա կտրամադրվի սահմանված ընթացակարգով:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը եւ գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am