National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
12.09.2023
Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագիծ՝ պայմանավորված նախապես հավաքագրվող տեղեկությունների վերլուծության հանգամանքով
1 / 4

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածք միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով առաքվող ապրանքների համար նախքան այդպիսի առաքանիների՝ երկրի տարածք ժամանումը, դրանց վերաբերյալ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն փոխադրողների կողմից չի ներկայացվում: Համապատասխան տեղեկատվությունը ներկայացվում է առաքանիների ժամանումից հետո, ինչն ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացումը մաքսային մարմինների կողմից դարձնում է ժամանակատար: Միաժամանակ շատ դեպքերում պահանջվում է նաեւ ապրանքները ստացող անձանց ներկայությունը, ինչը նույնպես հանգեցնում է ապրանքների բացթողման ժամանակահատվածի երկարաձգմանը:

Այս մասին ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանն ԱԺ սեպտեմբերի 12-ի հերթական նիստում՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր օտարերկրյա պետություններից փոստային եւ սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման եւ մաքսային մարմիններին ներկայացման համար:

Նշվել է, որ համապատասխան տեղեկությունների հավաքագրման եւ մաքսային մարմիններին փոխանցման արդյունավետության ապահովման նպատակով նախագծերով սահմանվում են նաեւ փոստային եւ սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց տեղեկատվական համակարգերին ներկայացվող պահանջներ եւ տեղեկությունների ցանկի սահմանման իրավասություն: Նախատեսվում է նաեւ համապատասխան տեղեկությունների՝ մաքսային մարմիններին չներկայացումը սահմանել որպես համապատասխան գործունեության լիցենզիայի կասեցման հիմք:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվել է՝ արդյոք հնարավո՞ր է մինչեւ ապրանքի Հայաստան հասնելն այդ հարթակի միջոցով կատարել մաքսային մուծումները:

Ի պատասխան ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ իրականում այդ համակարգն այսօր էլ գործում է:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը գործընկերոջ հարցն առավել մանրամասնելով՝ հարցրել է՝ որեւէ երկրից գնված ապրանքի մաքսային վճարումները հնարավո՞ր է կատարել տեղում:

Ծովինար Սողոմոնյանը փաստել է, որ այդ համակարգը շարունակում է գործել, իսկ փաթեթի նպատակն է ստեղծել համապատասխան լրացուցիչ իրավական հիմքեր:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել եւ գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am