National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.09.2023
Առաջին ընթերցմամբ քննարկվել է հեռավար աշխատանքի կազմակերպման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը
1 / 2

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում են հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ եւ ճկուն ընթացակարգեր, որոնցով գործատուները եւ աշխատողները կունենան ոչ նվազ բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ պահպանելով աշխատողների համար սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները, քան ֆիքսված աշխատատեղերում աշխատանքն է: Հաշվի առնելով տարբեր երկրների փորձը՝ նախագծով առաջարկվում է սահմանել «հեռավար աշխատանք» եզրույթը: Սահմանվում է, որ հեռավար աշխատանքն աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունների կատարումն է՝ առանց աշխատանքի վայր ներկայանալու: Սեպտեմբերի 12-ին առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում հարցը ներկայացնելով՝ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Նրա պարզաբանմամբ հեռավար աշխատանք կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ աշխատանքի բնույթը թույլ է տալիս: Հեռավար աշխատանք իրականացնող աշխատողը պետք է հասանելի լինի գործատուի համար, այդ հանգամանքը կարգավորվելու է աշխատող-գործատու փոխադարձ համաձայնությամբ:

Հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռքբերման հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերյալ բոլոր հարցերը որոշվելու են գործատուի եւ աշխատողի գրավոր համաձայնությամբ: Կարգավորումները գործելու են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի գործատուների համար:

Նախագծի վերաբերյալ տեղի է ունեցել հանրային քննարկում, ուսումնասիրվել է միջազգային փորձը, առաջարկներ են ստացվել պատգամավորներից:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կավելանա հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումն աշխատանքներում: Փոխնախարարը հայտնել է, որ հեռավար աշխատանքն արդյունավետ է ե՛ւ աշխատողի, ե՛ւ գործատուի համար: «Երկու օրից ավելի տեւող հեռավար աշխատանքի արդյունավետությունը նվազում է»,-միջազգային փորձին անդրադառնալով՝ ասել է փոխնախարարը:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, անդրադարձել հեռավար աշխատանքի կազմակերպման միջազգային փորձին, քաղաքացիների որոշ մտահոգությունների: Պատգամավորը պարզաբանել է, որ հեռավար աշխատանքի անցումը չի կարող բացասաբար անդրադառնալ ստաժի վրա, ինչպես նաեւ այն չի կարող հիմք լինել աշխատանքից ազատման:  Պատգամավորը հայտնել է, որ որոշ երկրների՝ հատկապես պետական կառույցներում հինգշաբթի եւ ուրբաթ կամ միայն ուրբաթ օրերին աշխատանքը կազմակերպվում է հեռավար ձեւաչափով, ինչի արդյունքում տնտեսվում է գազ, էլեկտրաէներգիա, ջուր եւ այլն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am