National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.09.2023
Միջազգային համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա բարելավել հարկային օրենսդրությունը եւ հարկերից խուսափելու դեմ պայքարը
1 / 9

Համաձայնագրի նպատակն է ստանդարտացված եւ արդյունավետ մեխանիզմի ապահովումը՝ ուղղված տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացի դյուրացմանը՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) եւ «Մեծ քսանյակի» (G20) պետությունների կողմից համատեղ մշակված Հարկային հարցերում ֆինանսական տեղեկությունների ավտոմատ փոխանակման ստանդարտին համապատասխան: Այդ ստանդարտի ներդնումը հնարավորություն կտա բարելավել հարկային օրենսդրությունը եւ հարկերից խուսափելու դեմ պայքարը:

Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ սեպտեմբերի 13-ի ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով 2014 թվականի հոկտեմբերի 14-ին ստորագրված ««Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրի իրավական հիմքը «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» բազմակողմ կոնվենցիան է, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2019 թվականին:

Նրա հավաստմամբ համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա պարտավորվում է ապահովել իրավասու մարմինների կողմից ավտոմատ կերպով համաձայնագրի 2-րդ հոդվածում ներկայացված տեղեկությունների փոխանակումը՝ միասնական հաշվետվողական ստանդարտի սխեմայով՝ նշագրման ընդլայնվող լեզվով:

Ըստ այդմ՝ կկիրառվեն փոխանակվող բոլոր տեղեկությունների նկատմամբ գաղտնիության պահպանման կանոնները եւ այլ երաշխիքներ, այդ թվում՝ փոխանակվող տեղեկությունների օգտագործումը սահմանափակող դրույթներն այն չափով, որը պահանջվում է անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար:

Նշվել է, որ կապահովի իրավասու մարմինների կողմից տվյալների փոխանցման մեկ կամ մի քանի մեթոդների մշակումը, այդ թվում՝ գաղտնագրման չափանիշները՝ ստանդարտեցումն առավելագույնի հասցնելու եւ բարդություններն ու ծախսերը նվազագույնի հասցնելու համար:

Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ համակարգող մարմնի քարտուղարությունն անհապաղ կտեղեկացվի գաղտնիության պարտավորության ցանկացած խախտման կամ երաշխիքների չկատարման եւ արդյունքում կիրառված ցանկացած պատժամիջոցի եւ հետեւանքների վերացման նպատակով ձեռնարկված գործողությունների վերաբերյալ եւ այլն:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել:

Խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծը:

Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվածների հիշատակը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am