National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
19.09.2023
Հայաստանի եւ Չեխիայի միջեւ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. Լիլիթ Կիրակոսյան
1 / 10

Հայաստանը եւ Չեխիան մշտապես լավ բարեկամներ են եղել, ունեն համագործակցության լավագույն ավանդույթներ ու արժեքներ: Բարձր եմ գնահատում Հայաստանի Ազգային ժողովի եւ Չեխիայի խորհրդարանի միջեւ բարեկամական հարաբերությունների մակարդակը. այս մասին սեպտեմբերի 19-ին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանը  Երեւանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Լիլիթ Կիրակոսյանի՝ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, վերջին տասնամյակում բավականին ակտիվ է եղել համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջեւ: Նա փաստել է, որ բարեկամական խումբը պատրաստ է սերտ համագործակցել չեխական կողմի հետ:

ԱԺ պատգամավորն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին՝ կարեւորելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումն ու խաղաղության օրակարգի հաստատումը տարածաշրջանում: Պատգամավորը փաստել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը չի պահպանում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը մեծ վտանգ է տարածաշրջանում խաղաղության հաստատման առումով: Լիլիթ Կիրակոսյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակչությանը կանգնեցրել է հումանիտար ճգնաժամի առջեւ:

Չեխական կողմը հետաքրքրվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ճակատագրով: Ի պատասխան նշվել է, որ Հայաստանն ամեն ինչ անում է, որ հայ ռազմագերիներն օր առաջ վերադառնան հայրենիք:

Յանա Կրուտակովան տեղեկացրել է, որ նախորդ տարի աշնանը Չեխիայում հայկական պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսությանն ու շրջակա միջավայրին առնչվող բազմաթիվ հարցեր: Նրա հավաստմամբ չեխական կողմն ունի օրենքներ, որոնք կարող են ընդունելի լինել Հայաստանի համար: Չեխ գործընկերն անդրադարձել է երկու օրենսդրական նախաձեռնության, որոնք այս պահին մշակվում են չեխ մասնագետների կողմից. առաջինը ջրային ռեսուրսների, իսկ երկրորդը հողերի որակի պահպանմանը վերաբերող հարցերն են: Նշվել է, որ նախորդ օրը բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ հանդիպմանն արդեն քննարկվել են երկու ոլորտների վերաբերյալ մի շարք խնդիրներ:

Լիլիթ Կիրակոսյանն այս ոլորտում համագործակցության համատեքստում արժեւորել է Չեխիայի օրենսդրության ուսումնասիրությունը եւ հաջողված փորձի տեղայնացումը:

Կողմերը բարձրացված հարցերն առաջիկայում առավել խորությամբ քննարկելու պատրաստակամություն են հայտնել:


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am