National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
19.09.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են չեխ գործընկերների հետ
1 / 13

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 19-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի գլխավորած պատվիրակության անդամների  հետ:

Մինչ ոլորտային հարցերի  քննարկմանն անցնելը, Վահե Ղալումյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, արդեն տեւական ժամանակ փակ է պահում Լաչինի միջանցքը: Դրա հետեւանքով շուրջ 120 հազար մարդ զրկված է ամենօրյա օգտագործման ապրանքներից եւ սննդից:

Հանձնաժողովի նախագահը նաեւ հայտնել է, որ 2021 թվականի մայիսի 12-ից  Ադրբեջանի զինուժը, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ապօրինի ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Նշվել է, որ  Հայաստանը հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը՝ ուղղված տարածաշրջանում երկարատեւ եւ կայուն խաղաղության հաստատմանը՝ այդ հարցում  ակնկալելով միջազգային գործընկերների  աջակցությունը:

Անդրադառնալով օրակարգային հարցերի քննարկմանը՝ հանձնաժողովի անդամները կարեւորել են Չեխիայի հետ երկկողմ եւ բազմակողմ կապերի ամրապնդումը՝ այդ հարցում կարեւոր հարթակ դիտարկելով խորհրդարանական համագործակցության ձեւաչափը:

Հայ պատգամավորները վստահություն են հայտնել, որ չեխ գործընկերների այցը կնպաստի համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը: Նրանք հետաքրքրվել են ոլորտային մի շարք հարցերի վերաբերյալ Չեխիայի օրենսդրությամբ ու փորձով, մասնավորապես աղբահանության ու աղբի վերամշակման հարցում փորձի փոխանակմամբ:

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել՝ հասկանում են այն դժվարին իրավիճակը, որում հայտնվել է մեր տարածաշրջանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

Չեխ պատգամավորն անդրադարձել է բնապահպանության ոլորտում հայ գործընկերների հետ  իրականացված ծրագրին, ներկայացրել աղբի վերամշակման գործում Չեխիայի փորձն ու օրենսդրական մի շարք կարգավորումներ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ոլորտային հանձնաժողովների համագործակցությունը:


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am