National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.9.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
21.09.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի առթիվ
1 / 1

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը: Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք պետք է այսօր հաղթահարենք: Մենք պետք է շարունակենք պինդ, համախմբված, սկզբունքային եւ հավատով լցված գնանք առաջ, պահենք, ամրացնենք մեր պետականությունը, մեր անկախությունը, անվտանգությունն ու մեր երեխաներին վերջապես ազատ, անկախ եւ խաղաղ Հայաստան ժառանգենք:

Ես վստահ եմ, այո՛, վստահ եմ, որ կկարողանանք ինչպես բազմիցս ապացուցել ենք, որ երբ միասնական ենք՝ կարող ենք անել անհավանականը, այժմ նույնպես մենք կհաջողենք: Մեր հավատով դեպի մեր ուժերը, մեր սկզբունքայնությամբ, մեր միասնականությամբ, մեր սիրով դեպի Հայաստանի Հանրապետություն մենք սա էլ կանցնենք:

Սարսափելի հարվածների միջով ենք անցնում վերջին տարիներին, եւ մեր ժողովուրդը եւ պետականությունը կանգուն պահում: Վճարում անմարդկային բարձր գին, ամեն օր մենք միասին նորից ու նորից գնում առաջ, միասին պայքարում մեր երկրի եւ մեր ժողովրդի համար, մեր ապագայի համար: Արդյո՞ք այն ամենը, ինչ մենք տեսանք այս տարիներին ու այն, ինչ վերապրում ենք հիմա, չի հուշում մեզ՝ բոլորիս, որ մենք՝ մեզանից յուրաքանչյուրը եւ բոլորս միասին, առաքելություն ունենք եւ սա պատահականություն չէ: Այո՛, այս ամենը պատահական չէ եւ չի կարող լինել. սա մեր՝ բոլորիս, առաքելությունն է:

Մենք պետք է միասին, ի հեճուկս բոլոր արհավիրքների, շարունակենք մեր առաքելությունը, այն է՝ ապագա կերտենք մեր հավերժ ժողովրդի, մեր պետության եւ պետականության համար. ես դա տեսնում եմ, ես դա գիտեմ, ես դրան հավատում եմ:

Ուստի այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձին, պետք է լինենք պինդ, գիտակից եւ միասնական, հավատանք հայ մարդուն, հայ մարդու իմաստությանը, հավատանք մեզ եւ մեր ուժերին: Վճռական եւ վստահ միասին գնանք առաջ, հանուն հայ ժողովրդի, հանուն Հայաստանի Հանրապետության եւ մեր երեխաների, հանուն մեր անկախության եւ ինքնիշխանության ամրացման:

Շնորհավոր անկախությանդ օրը, մեր հավերժակա՛ն Հայաստան:

Փառք մեր նահատակներին, որոնք ընկան, որ մենք ապրենք:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ ձեզանով եւ հավատում եմ քեզ, իմ իմաստուն Հայ ժողովո՛ւրդ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am