National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
25.09.2023
Քննարկվել են ՀՀ 2023 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ծրագրային ցուցանիշները
1 / 10

 ՀՀ 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 105.1 տոկոսով` կազմելով 1,160.7 մլրդ դրամ, ծախսերի գծով` 83.4 տոկոսով` կազմելով 1,026.4 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնված պարտավորությունների ամբողջական եւ ժամանակին կատարումը:

Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 25-ի նիստում քննարկման ներկայացնելով ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

Նախարարն անդրադարձել է համաշխարհային տնտեսությունում եւ մեր երկրի տնտեսությունում տիրող իրավիճակին, ներկայացրել 2023 թվականի առաջին կիսամյակի ձեռքբերումներն ու մատնանշել ծագած խնդիրները:

Ըստ նրա`  2023 թվականի առաջին կիսամյակում համաշխարհային մատակարարման շղթաների աստիճանական վերականգնման, Չինաստանի տնտեսության վերականգնման, ինչպես նաեւ գործընկեր երկրների կենտրոնական բանկերի կողմից կիրառվող զսպող դրամավարկային քաղաքականության արդյունքում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում գրանցվել են ներուժային աճերից ցածր տնտեսական աճեր, իսկ ՌԴ-ում տնտեսական աճը վերջին ամիսներին մտել է դրական տիրույթ: Գնաճային ճնշումները թուլացել են` պայմանավորված համաշխարհային մատակարարման շղթաների վերականգնմամբ, ինչպես նաեւ կենտրոնական բանկերի կողմից վարվող խստացող դրամավարկային քաղաքականությամբ, որի պայմաններում նկատվում է գնաճի տեմպերի դանդաղում:

Նշվել է, որ դեպի Հայաստան մարդկանց ներհոսքով, զբոսաշրջության զգալի ավելացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների` ՀՀ տեղափոխման, ինչպես նաեւ ՀՀ-ից դեպի Ռուսաստան արտահանման պահանջարկի ավելացման արդյունքում ձեւավորված տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը շարունակվել են նաեւ 2023 թվականի առաջին կիսամյակում: Արդյունքում հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 11.4 տոկոս տնտեսական ակտիվության աճ` պայմանավորված հիմնականում ծառայությունների աճով: Տնտեսության մյուս ճյուղերում նույնպես գրանցվել է թողարկման ծավալների աճ:

2023 թվականի առաջին կիսամյակում ներքին բարձր պահանջարկի եւ արտաքին որոշ շուկաներում ՀՀ ապրանքների նկատմամբ պահանջարկի ավելացման պայմաններում արտաքին առեւտուրը նշանակալի աճ է գրանցել. ապրանքների արտահանումն աճել է 72.8 տոկոսով, իսկ ներմուծումը` 73 տոկոսով:
 

Ըստ ֆինանսների նախարարի` 2023 թվականի առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճը կտրուկ դանդաղել է եւ մտել բացասական տիրույթ` հունիսին կազմելով -0.5 տոկոս, սակայն տնտեսությունում բարձր պահանջարկը, աշխատավարձերի աճի բարձր տեմպերն ու գնաճային սպասումները պահպանվում են: Վերջինս հիմք ընդունելով` ԿԲ-ն նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքն ընդամենը 0.25 տոկոսային կետով:

Նրա հավաստմամբ 2023 թվականի առաջին կիսամյակում բանկային համակարգի վարկերի եւ ավանդների ծավալներն աճել են: Վարկերի աճին շարունակել է նպաստել հիպոտեկային վարկերի աճը` օժանդակություն ստանալով եկամտային հարկի վերադարձի պետական ծրագրից:

Նշվել է նաեւ, որ 2023 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտների գերակատարման եւ ծախսերի թերակատարման արդյունքում պետական բյուջեն եղել է հավելուրդային: Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա բարձր տնտեսական աճի պայմաններում գնահատվում է զսպող:

Ներկայացնելով պետական բյուջեի կատարման ամփոփ ցուցանիշները` Ֆինանսների նախարարը փաստել է, որ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 18.1 տոկոսով կամ 177.9 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված հարկային եկամուտների աճով:

Նշվել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 12.7 տոկոսով կամ 116.0 մլրդ դրամով, ընդ որում` 12.1 տոկոսով` 98.6 մլրդ դրամով աճել են ընթացիկ ծախսերը, 18 տոկոսով` 17.4 մլրդ դրամով` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:

Ըստ նրա` 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1,103.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որոնք 4 տոկոսով գերազանցել են ծրագրային ցուցանիշը: 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 18.9 տոկոսով կամ 175.6 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի եւ եկամտային հարկի գծով մուտքերի աճով:

Արտաքին աղբյուրներից ստացվել են շուրջ 4.1 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով առաջին կիսամյակի համար ծրագրված մուտքերի 48 տոկոսը եւ 6.6 տոկոսով կամ 291.1 մլն դրամով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 53.1 մլրդ դրամ` 53.7 տոկոսով գերազանցելով ծրագրված ցուցանիշը եւ 5.2 տոկոսով գերազանցելով 2022 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշը:

Նախարարի հավաստմամբ հաշվետու ժամանակահատվածում կապիտալ ծախսերը կազմել են 116.9 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 52.6 տոկոսը եւ 16.2 տոկոսով` 16.3 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Նշվել է նաեւ, որ 2023 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 134.3 մլրդ դրամ հավելուրդով` ծրագրված 125.5 մլրդ դրամ պակասուրդի եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 72.4 մլրդ դրամ հավելուրդի դիմաց: Բյուջեի հավելուրդը հիմնականում պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ եւ ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով, որի արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցներն աճել են 168.4 մլրդ դրամով:

Վահե Հովհաննիսյանը նաեւ փաստել է, որ 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,289.7 մլրդ դրամ (11,103.9 մլն ԱՄՆ դոլար): ՀՀ պետական պարտքում 2,487.2 մլրդ դրամը (6,438.1 մլն ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, 1,802.5 մլրդ դրամը (4,665.9 մլն ԱՄՆ դոլար)` ներքին պարտքը:

2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը նախորդ տարեվերջի համեմատությամբ աճել է 109.5 մլրդ դրամով (472.7 մլն ԱՄՆ դոլարով), մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 43.1 մլրդ դրամով (0.9 մլն ԱՄՆ դոլարով):

Նշվել է, որ տնտեսական բարձր ակտիվության պայմաններում հունվար-հունիսին վարձու աշխատողների թիվը եւ աշխատավարձերն աճել են: Ըստ այդմ` հաշվետու ժամանակահատվածում պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16.3 տոկոսով` կազմելով 46,764 մարդ: Միեւնույն ժամանակ վարձու աշխատողների թիվն աճել է շուրջ 5.7 տոկոսով` կազմելով 710,345 մարդ: Վարձու աշխատողների թվի աճին հիմնականում նպաստել են մշակող արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, մշակույթի, զվարճությունների եւ հանգիստի, ինչպես նաեւ կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտներում աշխատողների թվի աճը:

Ըստ բանախոսի` 2023 թվականի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ նվազել է 1.1 տոկոսային կետով` կազմելով 13.7 տոկոս, գործազուրկների թիվը նվազել է 3.6 տոկոսով, զբաղվածների թիվը` աճել 5.5 տոկոսով: Միաժամանակ, աշխատուժի առաջարկն աճել է 4.2 տոկոսով:

Վահե Հովհաննիսյանը նաեւ փաստել է, որ 2023 թվականի առաջին կիսամյակում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19.5 տոկոսով` կազմելով 261,376 դրամ: Իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում աճել է 9.2 տոկոսով` կազմելով 192,109 դրամ, իսկ ոչ պետականում` 22.1 տոկոսով եւ կազմել է 290,141 դրամ: Իրական աշխատավարձը 4.2 տոկոս գնաճի պայմաններում 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.7 տոկոսով:

Անդրադարձ է եղել նաեւ պետական պարտատոմսերի շուկային: Նշվել է, որ 2023 թվականի առաջին կիսամյակում տեղաբաշխված պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 319.3 մլրդ դրամ` 2022 թվականի նույն ժամանակահատվածի 245.1 մլրդ դրամի դիմաց:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 12 ամսյա գնաճի տեմպերը կտրուկ դանդաղել են` հունիսին հասնելով -0.5 տոկոսի, սակայն տնտեսությունում բարձր պահանջարկը, աշխատավարձերի աճի բարձր տեմպերն ու գնաճային սպասումները պահպանվում են, ինչը հիմք ընդունելով` ԿԲ-ն հաշվենկատ է գտնվել դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության հարցում` նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքն ընդամենը 0.25 տոկոսային կետով:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը փաստել է, որ այս տարվա առաջին կիսամյակում 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյոււջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով, իսկ այս տարվա առաջին կիսամյակի համար նախատեսված մուտքերն ավելի են 56,5 մլրդ դրամով:

Ըստ նրա` 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4 տոկոսով:

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 210.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 81.2 մլրդ դրամով կամ 63 տոկոսով:

Ըստ ՊԵԿ նախագահի` հաշվետու ժամանակահատվածում բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարների գծով մուտքերը կազմել են 22.9 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 2.1 տոկոսը:

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն անդրադարձել է ոլորտի խնդիրներին, ներկայացրել կատարված աշխատանքներն ու ոլորտային ցուցանիշները, որոնք գերազանցում են նախորդ տարվա ձեռքբերումները:

ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանը տեղեկացրել է, որ կառույցը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը կներկայացնի քիչ ավելի ուշ: Ըստ նրա` ՀՊ-ի ուսումնասիրությունների արդյունքում արդեն առկա են որոշակի անհամապատասխանություններ:

Բանախոսները պատասխանել են նաեւ հանձնաժողովականների հարցերին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի հարցն առնչվել է պետական պարտատոմսերի թողարկման ծավալների գերակատարմանը: «Որքանո՞վ է այն արդարացված»,- հետաքրքրվել է պատգամավորը:

Ֆինանսների նախարարը նշել է` իրականում խնդիրն այն է, որ բացի մեր պակասուրդի ֆինանսավորման նպատակից պարտատոմսերի թողարկումը նպատակ ունի ապահովել ներդրողներին բավարար ներդրումային գործիքներով: Ըստ նրա` ՀՀ-ում ներդրում կատարելու հարցում ունենք բավականին մեծ աշխուժացում, միջազգային մասնավոր կառույցների մեծ հետաքրքրվածություն: «Մեզ համար կարեւոր է պահպանել եւ խորացնել մեր ներդրողների բազան»,- ասել է Վահե Հովհաննիսյանը եւ հավելել. «Թեեւ առաջին կիսամյակում մենք ունենք թերակատարումներ, բայց տարվա կտրվածքով պլանավորում ենք իրականացնել մեր ծրագրերը, մանավանդ, որ պակասուրդի ֆինանսավորման հետ կապված կան ռիսկեր եւ մենք պետք է պարտքը լրացնենք տեղական թողարկումներով»:

Գեւորգ Պապոյանը նաեւ հետաքրքրվել է որոշ բյուջետային ծրագրերում գրանցված ցածր կատարողականներով: «Ի՞նչն է պատճառը, որ կան բյուջետային տողեր, որոնք տարիներ շարունակ թերակատարվում են: Արդյո՞ք համապատասխան հետեւություններ կատարվում են»,- հարցրել է հանձնաժողովի նախագահը:

«Մենք պարբերաբար Կառավարությունում եւ մեր գործընկերների հետ քննարկում ենք թերակատարումներն ու դրանց պատճառները եւ բնականաբար դրանք հաշվի են առնվում բյուջեի պլանավորման փուլում, բայց մեր խնդիրն այն չէ, որ թերակատարումների պատճառով չպլանավորենք այդ ուղղությունները, քանի որ այդ ուղղություններն անմիջականորեն կապված են Կառավարության ծրագրի եւ դրա կատարման եւ մեր տրված խոստումների հետ: Հետեւաբար մենք պետք է մտածենք այն մեխանիզմների մասին, որոնք թույլ կտան արձանագրել խնդիրներն ու գտնել դրանց համապատասխան լուծումները»,- փաստել է Վահե Հովհաննիսյանը:

Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է նաեւ մի շարք այլ բնագավառների խնդիրներով, որոնց տրվել են պարզաբանումներ` ոլորտների ներկայացուցիչների կողմից:

Քննարկման արդյունքում հարցն ընդունվել է ի գիտություն:
 


24.09.2024
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունը Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Կողմերը կարեւորել են Հայաստան-Կիպրոս բարեկամական հարա...

24.09.2024
ԱԺ նախագահն Անդորրայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է բազմոլորտ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանեց Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը: Կայացած հանդիպմանն Ալեն Սիմոնյանը կարեւորեց նման այցերը` երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: ԱԺ նախագահն առաջարկեց նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջեւ ինստիտուց...

24.09.2024
Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերն ու տարընկալումները
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերը, տարընկալումները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարց...

24.09.2024
ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լեւոն Սահակյանի թեկնածությունը. հարցը քննարկվել է հանձնաժողովում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հա...

24.09.2024
Համաձայնագիր` ուղղված Գյումրու ճանապարհների վերանորոգման եւ լուսավորության ապահովմանը
Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրին վերաբերող փոփոխությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառ...

24.09.2024
Նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով
Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» համաձայնագրում եւ ոլորտը կարգավորող ԵՏՀ որոշումներում կատարված փոփոխություններով: ՀՀ ԱԺ...

24.09.2024
Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգեւատրման հավելյալ ֆոնդ նախատեսել
Պարգեւատրումը կապված է հարկադիր կատարողի աշխատանքն առավելագույնս որակյալ, պատշաճ եւ ժամանակին իրականացնելու հետ: Այս ծառայության ներկայիս ծանրաբեռնվածությունը եւ իրականացված արդյունքները խոսում են այն մասին, որ սա հաջողված  պիլոտային ծրագիր է: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

24.09.2024
Աշխատանքային այցով Վրաստանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը
Սեպտեմբերի 23-25-ն աշխատանքային այցով Վրաստանում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, անդամներ Հասմիկ Հակոբյանը ե...

24.09.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

24.09.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կգումարվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, 314 դահլիճում: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:30-ին, 414 սրահում կկայանա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am