National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
27.09.2023
Համաձայնագրի վավերացումը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը
1 / 9

Նախագծով առաջարկվում է վավերացնել Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) 27-րդ համագումարի շրջանակում ընդունված «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը, որը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` ներկայացնելով ««Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ համաձայնագրով կարգավորվում են փոստային դրամական միջոցների փոխադրության հետ կապված բոլոր ծառայությունները, այդ թվում` թղթային փոխադրումները եւ էլեկտրոնային փոխանցումները, սահմանվում են նշանակված օպերատորների պարտականությունները եւ պատասխանատվության հետ կապված հարցերը:

Ըստ փոխնախարարի` օպերատորների միջեւ կնքված պայմանագրով սահմանվում են դրամական փոխանցումների արժույթը, մեկ գործարքի առավելագույն գումարը, փոխանցումների վճարման առավելագույն ժամկետը, փոխհաշվարկի պարբերականությունը, իրականացման տեխնոլոգիան, կողմերի պատասխանատվությունը, պարտավորությունները եւ այլ դրույթներ:

Նշվել է նաեւ, որ համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության նշանակած օպերատորին ներգրավել ֆինանսական վճարումների ծառայությունների բոլոր տեսակի ցանցերում, որը հնարավորություն կընձեռի ՀՓՄ ցանկացած անդամ պետության հետ հնարավորինս սեղմ ժամկետներում փոստային դրամական փոխադրությունների փոխանակում իրականացնել ե'ւ թղթային, ե'ւ էլեկտրոնային եղանակով:

Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականից անդամակցում է ՀՓՄ-ին, որը Միջկառավարական միջազգային կազմակերպություն է եւ ունի ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության կարգավիճակ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ ըստ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության` համաձայնագրից բացակայում է կարեւոր երկու փաստաթուղթ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հարցը լիագումար նիստում քննարկվելուց առաջ կներկայացվեն բոլոր փաստաթղթերը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:


08.07.2024
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ու Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Բիագովի ուղեկցությամբ հուլիսի 8-ին այցելել է Ծիծեռնակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am