National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
29.09.2023
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Պլակիոտակիսին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները` համապատկերում առանձնացնելով Հայաստանին եւ ԼՂ հայերին առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս պահին Բաքուն իրականացնում է հայաթափման քաղաքականություն, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տարհանվում հազարավոր մարդիկ: Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն առայժմ սեփական ուժերով կարողանում է բավարարել փախստականների կարիքները, գուցե շուտով հարկավոր լինի նաեւ բարեկամ պետությունների օժանդակությունը: Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. խաղաղ հարաբերությունների հաստատում, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:

Իոաննիս Պլակիոտակիսը նշել է, որ Հունաստանը հանձնառու է միջազգային իրավունքի կիրարկմանը եւ առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան ու պահանջելով միջանցքի շուտափույթ բացումը: Նա հավելել է, որ ամբողջությամբ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը:

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ հաստատված ամուր եւ բարեկամական հարաբերությունները: Մտքեր են փոխանակվել միջազգային խորհրդարանական տարբեր կազմակերպություններում օրենսդիր մարմինների ներկայացուցիչների արդյունավետ համագործակցության կարեւորության, բարձրաստիճան փոխայցեր իրականացնելու անհրաժեշտության շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը խոսել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի պաշտոնական այցով Հայաստան այցելելու մասին: Ընդգծվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափը` երկուստեք արձանագրելով համագործակցության արդյունքում երեք երկրների կենսական շահերի առաջմղումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am