National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.10.2023
Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը կբարելավվի. նախագծով մի շարք խնդիրներ կլուծվեն. Արդարադատության նախարարի տեղակալ
1 / 2

Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ընթացքում արձանագրվել են մի քանի խնդիրներ, որոնք կարգավորելով կբարելավենք կոմիտեի գործունեությունը` ապահովելով ավելի բարձր արդյունքների ամրագրում: Այս մասին ԱԺ հերթական նիստերի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողը նշել է, որ առաջին հերթին խոսքը վերաբերում է կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումները նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող կադրերով համալրելու խնդրին: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի ներկայիս խմբագրմամբ օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց համար նախատեսված են ֆիզիկական պատրաստակամության բարձր նշաձող, առողջական վիճակի հետ կապված առավել խիստ պահանջներ, քան հանրային ծառայության այլ պաշտոններ զբաղեցնող անձանց համար:

«Այս հանգամանքը շատ դեպքերում խոչընդոտում է աշխատանքի ընդունել այնպիսի մասնագետների, որոնք ունեն բարձր մասնագիտական գիտելիքներ, սակայն որոշ առումով չեն համապատասխանում ֆիզիկական պատրաստակամության ներկայիս օրենսդրական պահանջներին: Հարկ է նշել, որ արդի պայմաններում գրեթե հիմնովին փոխվել են հանցագործությունների ինչպես կատարման եղանակները, այնպես էլ դրանց բացահայտման համար այլեւս առաջնային են դարձել մտավոր վերլուծական աշխատանքը, հատկապես պահանջված են այս համատեքստում տնտեսագիտության, ՏՏ եւ վերլուծաբանության ոլորտի մասնագետները»,- ասել է Արդարադատության փոխնախարարը:

Գործադիրի ներկայացուցիչը հայտնել է, որ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական մակարդակով ամրագրել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն կատարել կադրերի ճիշտ ընտրություն, չսահմանափակվել միայն ֆիզիկական պատրաստակամության եւ առողջական վիճակի հետ կապված խիստ պայմաններով եւ հանցագործությունների բացահայտման աշխատանքների մեջ ընդգրկել բարձր որակավորում ունեցող մասնագետների` ամբողջովին օգտագործելով իրենց մասնագիտական հմտություններն օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում:

Նախագծով առաջարկվում է կոմիտեի օպերատիվ-հետախուզական ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար սահմանված ֆիզիկական պատրաստակամության շեմը նվազեցնել, իրավական հիմք ստեղծել կոմիտեի ծածկագրված ծառայողների պաշտոնի նշանակելու կապակցությամբ օրենքով ամրագրված կարգավորումները կիրառելու համար, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին լիազորել մրցույթ հայտարարել պաշտոնը թափուր մնալուց երեք ամսվա ընթացքում, ինչպես նաեւ սահմանել օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման այն պաշտոնները ու դրանց նշանակման պայմանները եւ կարգը, որոնց գործառույթների իրականացումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության եւ այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների կիրառմամբ: «Առաջարկվում է նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսել գործունեության իրավական կարգավորումներ` ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու համար»,- նշել է փոխնախարարն ու հավելել, որ նախագծի ընդունմամբ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեում առավել բանիմաց եւ հմուտ մասնագետների ընտրություն, առավել արդյունավետ կիրականացվի թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթը: Բացի այդ, կկարգավորվի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից  ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու կարգը, ինչը կնպաստի կոմիտեի առջեւ դրված խնդիրների լուծմանը:

Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ նախագծին տվել է դրական եզրակացություն:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը:
 


18.06.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 18-ին հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը` Թբիլի...

18.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա եւ Հայաստան-...

18.06.2024
Պատգամավորներին ներկայացվել է ՀՀ զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարության նախագիծը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) աջակցությամբ հունիսի 18-ին պատգամավորների համար կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագծի քննարկմանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտակա...

18.06.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության...

18.06.2024
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը հունիսի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ավստրիացի խորհրդարանականը ծաղիկներ...

18.06.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեման:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am