National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.10.2023
Բարեփոխվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը
1 / 1

Նախագծով նախատեսվում է օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց եւս ներառել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` Ազգային ժողովի` հոկտեմբերի 3-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով զոհված` թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի կյանքին պատճառված վնասի հատուցումն ապահովելու, ինչպես նաեւ վնասների հատուցման գործընթացի մի շարք հարաբերություններ հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Փոխնախարարը պարզաբանել է, որ խնդիրը ծագել է Ադրբեջանի` 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում զոհված մեր հայրենակիցներից մեկի հետ կապված, որը, չհանդիսանալով զինվորական անձ, նշանակված է եղել զինվորական պաշտոնի: Նրա ընտանիքն այժմ չի կարողանում «Զինապահ» հիմնադրամի շահառու դառնալ: Նախագծի ընդունմամբ կարգավորվելու է այս խնդիրը: «Աստված մի արասցե, հետագայում եւս նման դեպքերի պարագայում նման խնդիր չենք ունենա»,- պարզաբանել է Արման Սարգսյանը:

Նախագծին ԱԺ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Քվեարկության արդյունքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am