National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.10.2023
Առաջարկվում է հստակեցնել մաքսային հսկողության գոտիներում անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը
1 / 2

Փոփոխությունների հիմնական նպատակն է հստակեցնել մաքսային հսկողության գոտիներում անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը` հստակեցնելով դրանց իրականացման գործընթացը, որը ներկայումս օրենքով հստակ չէ, եւ ամրագրել մաքսային հսկողության գոտում վարքագծի հատուկ կանոններ, որոնք կսահմանվեն Կառավարության կողմից: Այս մասին ԱԺ հերթական նիստերի ընթացքում ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը` ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացնելիս:

Զեկուցողը նշել է, որ առաջին անգամ մաքսային հսկողության գոտում անձանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները խախտելը կառաջացնի նախազգուշացման սահմանում, իսկ 6 ամսվա ընթացքում կրկին կատարելու դեպքում կկիրառվի տուգանք` երկու հարյուր հազար դրամի չափով:

«Սույն հոդվածի իմաստով մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործառույթների իրականացմանը խոչընդոտել է համարվում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց օրինական պահանջներին չենթարկվելը, մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն ցույց տալը, մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների հայտնաբերման աշխատանքներին խանգարելը կամ այլ կերպ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնական պարտականությունների իրականացմանը խոչընդոտելը»,- նշել է Արթուր Մանուկյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հարակից զեկույցում  նշել է, որ հանձնաժողովում նախագիծը քննարկելիս լսել են նաեւ իրավաբանների կարծիքները. նրանք որոշակի դիտարկումներ են ունեցել:

«Շտկումները կկատարվեն առաջինից երկրորդ ընթերցում: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, ուստի կոչ եմ անում դրական քվեի արժանացնել նախագիծը»,- ասել է հարակից զեկուցողը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am