National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
05.10.2023
Ռուս խաղաղապահների պահվածքը թե' մարտական գործողությունների ժամանակ, թե' հիմա մեզ համար բացարձակապես հասկանալի եւ ընդունելի չէ. Արթուր Խաչատրյան
1 / 3

Ալիեւի երեկվա հայտարարություններից պարզ դարձավ, որ իրենք միայն ԼՂ-ով չեն բավարարվում ու ՀՀ-ին լրացուցիչ պահանջներ են ներկայացրել: Ամենայն հավանականությամբ առաջին պահանջը վերաբերել է անկլավներին, երկրորդը` միջանցքին: Դա է վկայում Իլհամ Ալիեւի` այսօր Գրանադա չմեկնելը: Այս մասին ԱԺ հերթական նիստերի ավարտից հետո կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին` նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ նշել է, որ դրանք ցեղասպանական գործողություններ էին: Նա անդրադարձել է նաեւ միջազգային կառույցների աշխատանքին: «Սա վկայում է միջազգային կազմակերպությունների բարոյական ու քաղաքական մահվան մասին: Հելսինկիի եզրափակիչ ակտով ու մի շարք այլ միջազգային փաստաթղթերով հակամարտություններն ուժով կամ ուժի սպառնալիքով լուծելն անընդունելի է: Փաստորեն, միջազգային հանրույթն ու հանրությունն այլեւս հանդուրժելի են համարում ագրեսիայի միջոցով հակամարտության լուծումը, քանի որ գազային համաձայնությունը ԵՄ եւ անդամ երկրների համար շատ ավելի թանկ են»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Ալմա-Աթայի հռչակագրին ու Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը` «կադաստրային վկայականի» մասին: Արթուր Խաչատրյանը հռետորական հարց է բարձրացրել ու հավելել` «Որեւէ երկիր ասա՞ց Ադրբեջանին` զորքերդ հավաքիր եւ դուրս արի ՀՀ տարածքից: Որեւէ մեկը չի հաստատել, որ այդ Ալմաթիի հռչակագիրն իրենից ինչ-որ բան է ներկայացնում»:

Այս համատեքստում լրագրողները հարց են ուղղել պատգամավորներին, թե ինչու է ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Արշակ Կարապետյանը երեկ հայտարարել, որ որոշել է քաղաքական ուժ ստեղծել ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրանքներ ներկայացրել: Հարցին ի պատասխան` Արթուր Խաչատրյանը նշել է, որ Արշակ Կարապետյանի որոշումն իր համար ենթադրությունների դաշտ է, որտեղ ինքը նախընտրում է չմտնել:

Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկա ու նախկին իշխանության ներկայացուցիչներին ձերբակալելու, Բաքու տեղափոխելու եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության մասին հարցին:

«Ընդունելի՞ է արդյոք, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայ քաղաքական գործիչներն առեւանգվում են»,- հետաքրքրվել է լրագրողը:

«Ռուս խաղաղապահների պահվածքը մեզ համար ընդհանրապես հասկանալի չէր թե' մարտական գործողությունների ժամանակ, թե' հիմա: Այն, որ չեն միջամտել որեւէ հարցի, նշանակում է` ինչ-որ պայմանավորվածություն եղել է»,- ասել է Արթուր Խաչատրյանը:
 


05.10.2023
ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների կարողությունների զարգացումը կրում է շարունակական բնույթ. մեկնարկել է «Աշնանային դպրոց» դասընթացների շարքը
ՀՀ ԱԺ աշխատակազմն ու Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI), շարունակելով ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացման համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը, 2023 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպում են դասընթացների շարք ԱԺ հանձնաժողովների եւ կառուցվածքային ստորաբաժանումն...

05.10.2023
Բռնի տեղահանության հետեւանքով ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով Հայաստանն ակնկալում է ԵՄ օժանդակությունը. հանդիպում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարի հետ
Մեր երկիրն ու հայ ժողովուրդն այսօր կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առջեւ: Ադրբեջանը շարունակական հարձակումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որի վերջնակետը եղավ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսի...

05.10.2023
Այն իրավիճակը, որ ունենք ռազմաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում, շարունակում է մնալ բավականին ծանր. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր դիտարկումներն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների եւ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ: Ըստ նրա` վերջին օրերին կային որոշակի սպասումներ խաղաղության պայմանագրի ս...

05.10.2023
ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը վիճարկման ենթակա չեն. Արթուր Հովհաննիսյան
Սյունիքը ՀՀ սուվերեն տարածք է: ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը վիճարկման ենթակա չեն եւ մենք` որպես ՀՀ Ազգային ժողով, Կառավարություն ամեն բան անելու ենք ՀՀ ինքնիշխանությունը, սահմանների անվտանգությունն ապահովելու համար. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյա...

05.10.2023
Ալեն Սիմոնյանի ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ
Սիրելի՛ ուսուցիչներ, Այս դժվար օրերին գոյամարտի առաջնագծի հերթափոխը ձերն է: ԱԺ մեր կամավորները հուզված պատմեցին, որ առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկ են փորձել հստակեցնել մի խումբ բռնի տեղահանված կանանց հետ: Կանայք մատնացույց են արել քիչ հեռու կանգնած երեխաներին՝ նշելով, որ խիստ անհանգիստ են ար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am