National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
06.10.2023
Մեր այցի նպատակն է խորացնել համագործակցությունը եւ օգնել Հայաստանին իր ընտրած ճանապարհին. Լիտվայի Սեյմասի փոխնախագահ
1 / 14

Ձեր այցը Հայաստան գնահատում եմ որպես աջակցության քայլ` մեզ համար նման դժվար ժամանակահատվածում: Վստահ եմ` տեղյակ եք Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակին: Շնորհակալ ենք Լիտվայի Հանրապետության կառավարությանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին մարդասիրական աջակցություն տրամադրելու համար, ինչպես նաեւ կարեւորում ենք Հայաստան-ԵՄ փոխհամագործակցությունը. ողջունելով Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում` ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նա արժեւորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը եւ բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:

Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են Սեյմասի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը եւ Եվրոպական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մարիուս Մատիյոշաիտիսը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը:

Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս գնահատել է երկու երկրների միջեւ ձեւավորված, դինամիկ զարգացող փոխհարաբերությունները:

«Մեր այցի նպատակն է խորացնել համագործակցությունը եւ օգնել Հայաստանին իր ընտրած ճանապարհին: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում դաժանություններ հարեւանների կողմից: Պետք է ամեն կերպ կանխել պատմության կրկնությունը»,- ասել է Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենը:

Բարեկամական խմբի անդամները, զուգահեռներ անցկացնելով Լիտվայի Հանրապետությունում 1990-ական թվականներին տիրող իրավիճակի հետ, կարեւորել են տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ապահովումը: Ներկայացնելով մանրամասներ տիրող իրավիճակի վերաբերյալ` ընդգծվել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Պատգամավորներն անդրադարձել են խաղաղության օրակարգին, Հայաստանը տնտեսապես զարգացնելուն միտված հստակ ծրագրերին եւ քայլերին:


06.10.2023
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլ Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է հայ-լիտվական միջխորհրդարանական համագործակցությունը: Ա...

06.10.2023
Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլ Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսա...

06.10.2023
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 09.10.2023 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 20.10.2023 - 14:00-16:00:   1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 09.10.2023 -10:00-12:00, 2. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 09.10...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am