National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
10.10.2023
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող կանանց կրթական, առողջապահական եւ սոցիալական ներառման հարցերը
1 / 11

Պետությունն օրենսդրական մակարդակում հաշմանդամություն ունեցող անձանց համար թեեւ ստեղծել է բարենպաստ օրենսդրական միջավայր, սակայն դեռ իրավակիրառ պրակտիկան բավականաչափ չի զարգացել. այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը «Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ: Նա նշել է, որ առողջապահական խնդիրներից զատ, հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են խոչընդոտների նաեւ աշխատանքային, կրթության իրավունքի իրացման հարցերում:

Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին կազմակերպված պանելային քննարկմանը մասնակցել են նույն հանձնաժողովի անդամներ Զարուհի Բաթոյանը, Գայանե Եղիազարյանը, Մարիամ Պողոսյանը, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը, գործադիր իշխանության մարմինների, միջազգային կառույցների եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Զարուհի Բաթոյանն իր խոսքում նշել է, որ միջոցառումն անցկացնելու գաղափարը դեռ ամիսներ առաջ են քննարկել. «Սեպտեմբերյան ագրեսիայով պայմանավորված` մենք մտածում էինք` գուցե հետաձգենք միջոցառումը, բայց, այնուամենայնիվ, որոշեցինք կազմակերպել այն, որովհետեւ հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրները ոչ միայն ժամանակավրեպ չեն այս համատեքստում, այլ հակառակը. տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, նրանց թվում են նաեւ հաշմանդամություն ունեցող կանայք, ուստի նրանց առջեւ ծառացած մարտահրավերները, խնդիրները, կարիքներն առավել քան կարեւոր է հենց այսօր քննարկել»:

«ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. բարեփոխումներին աջակցության ծառայություն» ծրագրի գենդերային փորձագետ Գոհար Շահնազարյանը նշել է, որ այս քննարկումը նոր հնարավորություններ կտա հասկանալու հաշմանդամություն ունեցող կանանց, աղջիկների եւ հատկապես բռնի տեղահանվածների հիմնախնդիրները:

«Ագաթ» հկ-ի սոցիոլոգ Արեւիկ Համբարձումյանը ներկայացրել է «Բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց կարիքների գնահատում» հետազոտության արդյունքները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի եւ կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը մասնակիցներին ներկայացրել է նախարարության կողմից տրամադրվող ծառայություններն ու դրանց իրականացման առկա իրավիճակը:

ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի օգնական Նելլի Դավթյանը խոսել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման, նույնականացման խնդիրներից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ կրթական համակարգում ներառական կրթության իրականացման համար բազմաթիվ գործընթացներ է անհրաժեշտ իրականացնել, ինչպես իրավական կարգավորումների, այնպես էլ մասնագիտական անձնակազմի կարողությունների զարգացման տեսանկյունից: Նախարարի տեղակալը նաեւ հայտնել է, որ առաջիկայում կլինի մասնագիտական կրթությանը վերաբերող օրենք, որով կկարգավորվեն նաեւ ներառական կրթությանն առնչվող հարցերը, մասնավորապես, միկրոորակավորման հնարավորությունը:

Քննարկման ամփոփման ժամանակ Զարուհի Բաթոյանն անդրադարձել է նաեւ սոցիալական աշխատանքի ընդլայնման կարեւորությանը, համայնքների կարողությունների զարգացմանը եւ կարիքի վրա հիմնված աջակցության տրամադրմանը:

Միջոցառումը կազմակերպվել էր «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. բարեփոխումների աջակցության ծառայություն» ծրագրի եւ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության աջակցությամբ` Շվեդիայի զարգացման աջակցության եւ Կվիննա Թիլ Կվիննա հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Հաշմանդամություն ունեցող ՎԻՊ կանայք (Վեհ, ինքնուրույն, պրոակտիվ)» ծրագրի շրջանակում:


10.10.2023
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Չեխիայում
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը, եռօրյա աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում է: Հոկտեմբերի 9-...

10.10.2023
Մարիա Կարապետյանը հանդիպել է «Հայաստանի բարեկամներ» ցանցի, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական ընկերության եւ «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է «Հայաստանի բարեկամներ» ցանցի, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական ընկերության եւ «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ: Հա...

10.10.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված սոցիալական ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնություններին
Հստակեցումներ ենք իրականացնում այն հոդվածներում, որոնք իրավակիրառ պրակտիկայում որոշակի տարընկալումների տեղիք էին տալիս. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 10-ի արտահերթ նիստի ժամանակ: ««Պետակ...

10.10.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am