National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
12.10.2023
Որքան շատ հաշմանդամություն ունեցող կանայք ընդգրկվեն խորհրդարանում եւ կառավարությունում, այդքան ավելի զգայուն եւ ներառական կլինեն օրենքներն ու ռազմավարությունը. Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում:

«Ցանկանում եմ սկսել դրական մեջբերմամբ եւ փաստել, որ շատ անդամ երկրներում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացմամբ մենք իրական առաջխաղացում ենք արձանագրում ներառման եւ մասնակցության առաջնահերթությունների մասով:

Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող կանանց ձայնը դեռեւս բավարար լսելի չէ, քանի որ հաշմանդամություն ունեցող կանայք չեն մասնակցում որոշումների կայացման գործընթացներին ինչպես կառավարություններում, այնպես էլ խորհրդարաններում:

Սակավ հասանելիությունը խթանում է կախվածությունը՝ զգալիորեն թուլացնելով հաշմանդամություն ունեցող կանանց: Ընտանիքի անդամից նյութապես կախված լինելու հանգամանքը միանշանակ խոչընդոտ է ընտանեկան բռնության դեպքեր արձանագրելու հարցում: Հաշմանդամություն ունեցող կանանց համար ընդհանուր առմամբ տնից հեռանալու վախը, մեղմ ասած, սարսափելի է դարձնում իրավիճակը:

Մենք պետք է տեղյակ լինենք այդ բոլոր խոչընդոտներից եւ միասին աշխատենք՝ հաղթահարելու հասարակության առջեւ ծառացած մարտահրավերները եւ ուսումնասիրելու հաջողության դեպքերը, որոնք հստակորեն արձանագրվել են ելույթում:

Օրինակներից է Վրաստանը, որը հաշմանդամություն ունեցող կանանց առաջարկում է անվճար իրավաբանական օգնություն, Իսլանդիան, որը նշանակել է իրավունքների պաշտպանության սպաներ, եւ Սերբիան, որը ստեղծել է «Sound of Soul» հավելվածը, որն օգնության համար տալիս է տեխնոլոգիական լուծում:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ հաշմանդամություն ունեցող կանայք շատ ավելի խոցելի են զինված հակամարտությունների ժամանակ` թաքստոցների հարմարավետության բացակայության պարագայում: 21-րդ դարում մենք դեռ պետք է խոսենք այս մասին, երբ Ուկրաինայում կանայք պետք է թաքնվեն կամ ստիպողաբար լքեն իրենց տները, ինչպես նախորդ ամիս Լեռնային Ղարաբաղից:

Այսպիսով, ի՞նչ պետք է անենք միասին: Իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել: Առաջին քայլը եւ մինչ այժմ ամենահիմնականը հաշմանդամություն ունեցող անձանց դպրոցում վաղ տարիքից ընդգրկելն է՝ հասարակության մեջ ինտեգրելու եւ ընկերներ ձեռք բերելու համար: Ազգային հաշմանդամության քաղաքականությունը պետք է ներառի նաեւ գենդերային հավասարությունը:

Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ միայն հաշմանդամություն ունեցող կին պատգամավոր իմ գործընկերոջ մասնակցությամբ է հնարավոր եղել ֆիլտրել բոլոր օրենսդրական փոփոխությունները, որոնք գալու են խորհրդարան այս դիտանկյունից:

Ինչքան ավելի շատ հաշմանդամություն ունեցող կանայք ընդգրկվեն խորհրդարանում եւ կառավարությունում, այդքան ավելի զգայուն եւ ներառական կլինեն օրենքներն ու ռազմավարությունը»,- ասել է Սոնա Ղազարյանը: