National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
13.10.2023
Բանաձեւերն ու կոշտ հայտարարությունները շատ կարեւոր են, սակայն ժամանակն է, որ ԵՄ-ն հստակ քայլեր ձեռնարկի. ԵԽ պատգամավոր
1 / 8

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 13-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին`  հոկտեմբերի 5-ին ընդունած` «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին» բանաձեւի համար, որում խստագույնս դատապարտվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված եւ չարդարացված ռազմական հարձակումը:

Պատգամավորների ուշադրության կենտրոնում են եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների կարիքների բավարարմանն ուղղված կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը: Անդրադարձ է եղել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված կոչերին եւ դրանց հակադարձելու մեխանիզմներին:

Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ այստեղ` Հայաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու համար նման այցերը մեծ նշանակություն ունեն: Նրա խոսքով բանաձեւերն ու կոշտ հայտարարությունները շատ կարեւոր են, սակայն  ժամանակն է, որ Եվրոպական միությունը հստակ  քայլեր ձեռնարկի:

Կարեւորվել է ԵՄ եւ անդամ պետությունների ներգրավվածությունը խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին:

Քննարկվել են նաեւ տնտեսական, ժողովրդավարական բարեփոխումներին եւ այլ ոլորտներին առնչվող հարցեր:
 


13.10.2023
Զարգացած ու ամուր տնտեսությունը հնարավորություն կտա հաղթահարել բոլոր խնդիրները. Գեւորգ Պապոյան
Շարունակվում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ԱԺ պատվիրակությունն աշխատանքային քննարկում է ունեցել ԳԴՀ Առեւտրաարդյունաբերական պալատի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկաս...

13.10.2023
Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանի հետ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Լուսինե Ղարախանյանը եւ «Գոյ» մարդասիրական հիմնադրամի խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին: Քննարկվել են Հայա...

13.10.2023
Մեր ամուր գործընկերության վկայությունն է Երեւանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացումը. Ալեն Սիմոնյանը՝ Բելգիայի նորանշանակ դեսպանին
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է հյուրին Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ...

13.10.2023
Մեր երկիրը պատրաստ է շարունակաբար աջակցել Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումներին. ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու եւ ամրապնդելու հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները՝ շեշտելով օրենսդիր մարմինն...

13.10.2023
Մարիա Կարապետյանը հանդիպել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի եւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի գլխավոր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am