National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
13.10.2023
Զարգացած ու ամուր տնտեսությունը հնարավորություն կտա հաղթահարել բոլոր խնդիրները. Գեւորգ Պապոյան
1 / 4

Շարունակվում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ԱԺ պատվիրակությունն աշխատանքային քննարկում է ունեցել ԳԴՀ Առեւտրաարդյունաբերական պալատի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Անդրե Ֆրիչեի հետ:

Գեւորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված հումանիտար իրավիճակը` արձանագրելով, որ զարգացած ու ամուր տնտեսությունը հնարավորություն կտա հաղթահարել բոլոր խնդիրները: Նա նշել է, որ Հայաստանն ունի մեծ հետաքրքրություն գերմանական բիզնես միջավայրի նկատմամբ:

Գերմանական կողմը, մեջբերելով լրահոսում տարածված նյութերը, հետաքրքրվել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակով, Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար խնդիրներով` փաստելով, որ իրականում արաբա-իսրայելական պատերազմի ֆոնին Հայաստանի խնդիրները միջազգային լրահոսում ստորադասվել են, բայցեւայնպես ուշադրության արժանի են:  Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը, նշել, որ այս պահին Հայաստանն արժանապատվորեն հաղթահարում է իր առջեւ դրված խնդիրները: Նա հավելել է, որ Հայաստանը կարիք ունի միջազգային աջակցության եւ որ ժամանակն է պատժամիջոցների լեզվով խոսել Ադրբեջանի հետ, քանզի համոզվեցինք, որ զուտ մարդասիրական միջազգային արձագանքն ու կոչերն արդյունքում չկանխեցին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը:

Հայ խորհրդարանականները հանդիպել են նաեւ Միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի դաշնային գործադիր խորհրդի անդամ Անդրեաս Յահնի հետ:

Ողջունելով հայկական պատվիրակությանը` գերմանական կողմը նշել է, որ լավատեղյակ են եւ հետաքրքրված տարածաշրջանում ստեղծված իրավիճակով:

ՀՀ պատվիրակության ղեկավար Գեւորգ Պապոյանը, հաստատելով այն միտքը, որ Հայաստանի ժողովրդավարությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունն արտաքին ուժերի ազդեցությամբ վտանգված են, ընդգծել է, որ Հայաստանը, ավելի քան երբեւէ, կարիք ունի Գերմանիայի աջակցության: Նա շեշտել է, որ Հայաստանի ժողովրդավարությունն անբեկանելի իրողություն է: Գեւորգ Պապոյանը գերմանական կողմի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Հայաստանի պատվիրակությունն այսօր Գերմանիայում է, իսկ դա խոսում է այն մասին, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Գերմանիայի հետ փոխգործակցության ընդլայնմանը եւ տնտեսական համագործակցության զարգացմանը: Անդրադարձ է կատարվել տնտեսական սեկտորներին, որտեղ կարելի է նկատելի արդյունքների հասնել, մասնավորապես, էներգիայի բնագավառում: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանն արեւոտ երկիր է, տարվա մեջ կա երեք հարյուր արեւոտ օր, ուստի կարեւորում է արեւային էներգիայի դերը: Նա նշել է, որ այսօր Հայաստանն էներգիայի քսանհինգ տոկոսը ստանում է արեւից: Գեւորգ Պապոյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել գերմանական ցանկացած ներդրումային գաղափարի իրականացմանը:

Անդրեաս Յահնը, խոսելով իրենց առաջնահերթությունների մասին, եւս կարեւորել է Հայաստանի բիզնես սեկտորի հետ շփումները: Նա տեղեկացրել է, որ մարտ ամսին կազմակերպվում է մեծ միջազգային բիզնես միջոցառում եւ հրավիրել է Հայաստանին` ներկա լինել ամենաբարձր մակարդակով:

Գերմանական կողմը միեւնույն ժամանակ հետաքրքրվել է նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներով:

Հանդիպումներին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Նարեկ Գրիգորյանը, Արուսյակ Մանավազյանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:


13.10.2023
Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանի հետ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Լուսինե Ղարախանյանը եւ «Գոյ» մարդասիրական հիմնադրամի խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին: Քննարկվել են Հայա...

13.10.2023
Բանաձեւերն ու կոշտ հայտարարությունները շատ կարեւոր են, սակայն ժամանակն է, որ ԵՄ-ն հստակ քայլեր ձեռնարկի. ԵԽ պատգամավոր
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 13-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:...

13.10.2023
Մեր ամուր գործընկերության վկայությունն է Երեւանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացումը. Ալեն Սիմոնյանը՝ Բելգիայի նորանշանակ դեսպանին
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է հյուրին Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ...

13.10.2023
Մեր երկիրը պատրաստ է շարունակաբար աջակցել Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումներին. ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու եւ ամրապնդելու հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները՝ շեշտելով օրենսդիր մարմինն...

13.10.2023
Մարիա Կարապետյանը հանդիպել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի եւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի գլխավոր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am