National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.10.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն առավել արդյունավետ կդառնա
1 / 3

Նոտարների եւ ՀՀ կադաստրի կոմիտեի համար, օրենքով նախատեսված դեպքերում նվիրատվությունների մասով, ՀՀ կենտրոնական բանկին` լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն է առաջարկվում սահմանել: ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 16-ի հերթական նիստում:

Իրավակարգավորումների անհրաժեշտությունն այն է, որ նվիրատվության գործարք հաստատող, գրանցող լիազոր մարմինը կամ նոտարները սահմանված կարգով լիազոր մարմնին ներկայացվող իրենց հաշվետվություններում պարտադիր ներկայացնեն նաեւ  նվիրատվության բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկություններ` հետագայում դրանց մոնիտորինգի արդյունքում ռիսկերի գնահատման, ինչպես նաեւ առանձին դեպքերում փողերի լվացման դեպքերի կանխման կամ բացահայտման նպատակով:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը փաստել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում առաջարկություններ չեն ներկայացվել:

Նրա հավաստմամբ նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ մեխանիզմներ կստեղծվեն նվիրատվության գործարքների մասով ռիսկերը կառավարելու համար, արդյունքում` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն առավել արդյունավետ կդառնա:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ներկայացնելով վիճակագրական տվյալներ, փաստել է, որ 2020 թվականի առաջին կիսամյակի տվյալներով իրականացվել է առուվաճառքի շուրջ 20 հազար գործարք, որից 6 հազարը նվիրատվության եղանակով, իսկ ահա 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով` նվիրատվությամբ գործարքների թիվը կրկնապատկվել է:

Ըստ նրա` որոշակի բանկեր այդ գործարքներից ծառայություն մատուցելու համար տոկոսներ են գանձում, այդ իսկ պատճառով մեր քաղաքացիներից շատերն առուվաճառքի գործարքները գերադասում են կատարել նվիրատվության միջոցով:

Նշվել է, որ հարցի առնչությամբ առաջիկայում աշխատանքային քննարկումներ կլինեն ՀՀ կենտրոնական բանկի պատասխանատուների հետ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am