National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.10.2023
Բարեփոխվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքը
1 / 10

Առաջարկվող լրացմամբ ամրագրվում է, որ ՀՀ օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաեւ այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների եւ ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշված օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից կկարողանան օգտվել նաեւ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները:

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել են առաջարկներ, որոնց մեծ մասն ընդունվել է:

Նա տեղեկացրել է նաեւ, որ նշված օրենքի համապատասխան հոդվածում սահմանված է, որ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, հանրապետության պաշտոնաթող նախագահը, ինչպես նաեւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել ՀՀ օդանավակայանների առանձնացված հատուկ սրահից: «Հաշվի առնելով  2018 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքներով վարչապետի լիազորությունների լայն շրջանակը՝ առաջարկում ենք օրենքի 1-ին մասի դրույթը տարածել նաեւ 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետների վրա»,- ասել է փոխնախարարը: Հանձնաժողովն ընդունել է այս բովանդակային առաջարկը: Ընդունված մնացած առաջարկները տեխնիկական բնույթի էին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am