National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.10.2023
Առաջարկվում է առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կազմակերպաիրավական ձեւերը դարձնել միասնական
1 / 3

Գործող օրենսդրությամբ ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների եւ ՓԲԸ-ների տնօրենների, միեւնույն գործառույթն իրականացնող առաջնային բուժօգնություն իրականացնող բժշկական հիմնարկների տնօրենների թեկնածուներին ներկայացվող պահանջները տարբերվում են միմյանցից: Այս նախագծով պահանջները միասնական ենք դարձնում: Առողջության առաջնային պահպանման կազմակերպությունները պետք է դառնան կա՛մ համայնքային, կա՛մ պետական ենթակայության: ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս նշել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նրա խոսքով նախարարության հետ օրենսդրական առաջարկը բազմիցս քննարկվել է: Անհրաժեշտ է միասնական կազմակերպաիրավական ձեւի բերել ամբողջ առաջնային օղակը:

Առողջապահության նախարարի տեղակալ Արա Նազարյանը տեղեկացրել է, որ առողջության առաջնային պահպանման շուրջ 250 կազմակերպություն կա, որոնցից շուրջ 150-ը մարզային ենթակայության են, իսկ 100-ը՝ համայնքային: «Կառավարության 2021-2026 թվականների զարգացման ծրագրի շրջանակում ներկա պահին համապատասխան աշխատանքներ են իրականացվում, որ առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կազմակերպաիրավական ձեւերը դառնան միանման, որ կառավարման տեսանկյունից ավելի հեշտ լինի գործընթացների իրականացումը»,- մանրամասնել է փոխնախարարը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am