National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.10.2023
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ ավելի արդյունավետ կկազմակերպվի մաքսային հսկողությունը
1 / 3

Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենսդրական հիմքեր ստեղծել մաքսային ծառայողների կողմից վարչական ձերբակալման գործիքակազմի արդյունավետ կիրառման համար: ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 18-ի նիստում:

Նախագծերով ամրագրվում է Կառավարության լիազորությունը՝ մաքսային հսկողության գոտիներում քաղաքացիների համար վարքագծի պարտադիր կանոններ սահմանելու վերաբերյալ, մաքսային իրավախախտումների շրջանակը լրացվում է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի կանոնների խախտման համար սահմանվող պատասխանատվությամբ, ինչպես նաեւ հստակեցվում են մաքսային ծառայողների կողմից անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը` դրանք դարձնելով գործնականում կիրառելի՝ առավել մոտարկելով վարչական ձերբակալման ենթարկելու վարույթային նպատակներին:

Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ավելի անխոչընդոտ եւ արդյունավետ կիրականացվի մաքսային հսկողության գործառույթի կազմակերպումը, մաքսային հսկողության գոտիներում առավել արդյունավետ կկանխվեն մաքսային կանոնների խախտման դեպքերը, ինչպես նաեւ կնվազի քաղաքացիների հակաօրինական վարքագծի հետեւանքով մաքսային հսկողության գոտում մաքսային մարմնի աշխատանքին խոչընդոտելու հնարավորությունը:

Հանձնաժողովի անդամ Թադեւոս Ավետիսյանը նշել է, որ օրենսդրական փաթեթը հակասում է Կառավարության ծրագրի դրույթներին, քանի որ, ըստ նրա, պատժական գործիք է տրվում վարչական մարմնին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը փաստել է, որ նախագծերի դրույթները համապատասխանում են այն դրույթներին, որոնցով իրենք առաջնորդվում են: Նշվել է, որ որեւէ մեկի շահերը չեն ոտնահարվում:

Արթուր Մանուկյանը պարզաբանել է, որ նախագծերի դրույթները կիրառվելու են այն քաղաքացիների նկատմամբ, որոնք թույլ կտան մաքսային կանոնների խախտում:

Առաջին ընթերցումից հետո կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am