National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.10.2023
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումներով կսահմանվեն պատասխանատվության միջոցներ
1 / 8

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն ազգային օպերատորն ապահովում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը` մշտական հիմունքներով` շաբաթական 7 օր եւ օրվա ընթացքում 24 ժամ: Պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ազգային օպերատորը կրում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն, ինչը նախատեսվում է սահմանել ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 23-ի նիստում:

Առաջին ընթերցմամբ քննարկվող նախագծով առաջարկվում է սահմանել պատասխանատվության միջոցներ` կախված խախտման կատարման պարբերականությունից, մաքսային վճարներից եւ մաքսային մարմինների կողմից գանձվող այլ վճարների պարտավորության առաջացման, ինչպես նաեւ արգելքների եւ սահմանափակումների չպահպանվածության հանգամանքներից: Նախատեսված պարտավորությունները մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի չկատարելու դեպքում ազգային օպերատորի գործունեությունը կարող է նաեւ դադարեցվել: «Մասնավորապես, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից նշված համաձայնագրով սահմանված` իր կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովման պարտականությունը չկատարելու դեպքում առաջին անգամ առաջացնում է տուգանք երեսուն հազար դրամի չափով: Սահմանված խախտումը մեկ ամսվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանք հիսուն հազար դրամի չափով»,- ասել է հիմնական զեկուցողը` մանրամասն ներկայացնելով նախագծով սահմանված տուգանքների չափերը: Աշոտ Մուրադյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախատեսվում է առաջարկել եւս երկու լրացուցիչ փոփոխություն:

Պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է, թե ազգային օպերատորի կողմից թույլ տված խախտումներն ինչ հետեւանքներ կարող են առաջացնել, եւ նախկինում եղել են արդյոք նման նախադեպեր: «Նախադեպ դեռեւս չի եղել, որովհետեւ էլեկտրոնային համակարգը ներդրված չէ եւ չի աշխատում: Մեր օպերատորը նոր է ընտրվել, եւ մշակվում է էլեկտրոնային համակարգ, որպեսզի համագործակցի մյուս երկրների համապատասխան օպերատորների հետ»,- պատասխանել է Աշոտ Մուրադյանը:

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչ սկզբունքով է ընտրվել օպերատորը եւ այս ժամանակահատվածում պետական բյուջեից որքան գումար է հատկացվել օպերատորի աշխատանքների համար: «Պետբյուջեից ֆինանսավորում օպերատորին ընդհանրապես նախատեսված չէ: Օպերատորի ծառայությունների համար վճարելու են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները: Օպերատորն ընտրվել է ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հայտարարված բաց մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը:

Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է նախաձեռնությունը` հույս հայտնելով, որ նախագծի ընդունմամբ կդյուրացվի տնտեսավարողների գործունեությունը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am