National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.10.2023
ՀՀ բուժաշխատողներն այսուհետ անընդհատ կթարմացնեն մասնագիտական որակները, հմտություններն ու գիտելիքները. Անահիտ Ավանեսյան
1 / 5

ՀՀ գերակա նպատակներից է առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստման, արդյունավետ պլանավորման եւ կառավարման միջոցով բժշկական հաստատությունները բարձրագույն եւ հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովելը՝ բժշկական օգնության եւ սպասարկման որակը բարձր պահելու նպատակով: Բուժաշխատողների աշխատանքի առանձնահատկությունները, մարդկանց կյանքի եւ առողջության նկատմամբ մեծագույն պատասխանատվությունը հիմք են հանդիսանում մասնագիտական գործունեության ամբողջ ընթացքում նոր գիտելիքների, հմտությունների ձեռքբերման համար, ինչն անմիջականորեն ազդում է նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարձրացման վրա: Ուստի Կառավարությունը հանձն է առել մասնագիտական անհատական լիցենզիաների համակարգի ներդրման, դրա վերագործարկման գործընթացը: Այս մասին ԱԺ հերթական նիստերի ընթացքում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Առողջապահության նախարարը հայտնել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի արդյունքում բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելու համար հավաստագրման գործընթացն անցել է մոտ 35.000 բուժաշխատող:

«Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ն կունենա մասնագիտական որակների, հմտությունների, գիտելիքների անընդհատ թարմացմամբ բուժաշխատողներ, իսկ բժշկական սխալների, էթիկական նորմերի խախտման պարագայում բուժաշխատողների նկատմամբ որոշակի վերահսկողություն կունենանք»,- նշել է Անահիտ Ավանեսյանն ու հավելել, որ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետն ավագ բուժաշխատողների համար սահմանվել է մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորների ու ռեզիդենտների համար՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

Ըստ նախարարի՝ օրենքը նախատեսում է անհատական լիցենզիայի երկու տեսակ, մեկը՝ ժամանակավոր, մյուսը՝ ամբողջական գործարկված: Այս տարբերակումը թույլ կտա իրականացնել նաեւ սահմանափակ մասնագիտական գործունեություն:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը հայտնել է, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am