National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.10.2023
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կորեայի Հանրապետության առեւտրի նախարարին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առեւտրի նախարար Ան Դոկգունին:

Հանդիպմանը քննարկվել է օրենսդիր-գործադիր փոխգործակցության արդյունքում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ուղիղ ազդեցությունը մի շարք ոլորտների վրա: Կորեացի նախարարը նշել է, որ Հայաստանում է՝ կիսելու առեւտրի, արդյունաբերության, արտադրության ոլորտների՝ իր երկրի լավագույն եւ հաջողված փորձը: Նա ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել Երեւանում իր ունեցած հանդիպումների մանրամասները՝ նշելով, որ ակնկալում է ակտիվ փոխգործակցություն հայաստանյան իշխանության տարբեր ճյուղերի հետ:

Զրուցակիցները փոխադարձ կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների համակողմանի զարգացումը:

«Մենք հավատում ենք, որ դեռեւս կա հսկայական չօգտագործված ներուժ քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, ինչպես նաեւ նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում գտնվող ԼՂ հայրենակիցների հումանիտար խնդիրներին առնչվող իրավիճակը՝ նշելով, որ այդ խնդիրների լուծումն այսօր ամենահրատապն է մեր երկրի համար:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am