National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.10.2023
Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում ՄԹ պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը
1 / 2

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ փոխխոսնակն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: «Մենք մեծապես կարեւորում ենք մեր երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը եւ ընդգծում երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման եւ ամրապնդման անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

Հակոբ Արշակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի ձեռքբերումը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա շուտով:

Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, խոսվել Ադրբեջանի հարձակման հետեւանքով էթնիկ զտման ենթարկված եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի հայերի խնդիրների եւ նրանց պատշաճ աջակցության ցուցաբերման մասին:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետեւանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am