National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.10.2023
Գոյություն ունեցող միջազգային համապատասխան ձեւաչափով բանակցություններն այլընտրանք չունեն. Սեյրան Օհանյան
1 / 2

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր խոսքը սկսել է` մեջբերումներ կատարելով ՀՀ գործող ազգային անվտանգության ռազմավարության երկու հոդվածներից:

Ըստ նրա` առաջինը` ցեղասպանության կանխարգելումը, ՀՀ եւ ԼՂ բնակչության պաշտպանության պատասխանատվությունը` մեր արտաքին եւ պաշտպանական քաղաքականության անկյունաքարերից է: Երկրորդը` Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը: Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ` ՀՀ-ն որպես ԼՂ-ի անվտանգության երաշխավոր աջակցում է ԼՂ իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից եւ հարկադրանքից բնակչությանը պաշտպանելու գործում:

ՀՀ-ն կկանխարգելի ԼՂ բնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած փորձ:

Պատասխանելով լրագրողի հարցին` հոկտեմբերի վերջին Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ նախատեսված հանդիպման չեղարկման վերաբերյալ` Սեյրան Օհանյանը փաստել է. «Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումը տեղի չի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պատճառով: Ադրբեջանի նախագահը չի ցանկացել մեկնել»:

Ըստ նրա` Ադրբեջանն Արեւմուտքից ստացել է այն, ինչ իրեն անհրաժեշտ էր: «Այս փուլում ինքն իր նպատակին հասել է: Կարծում եմ` հետագա գործընթացներում նա շեշտը դնելու է Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության պայմանագրի կնքման վրա, որի հիմնական նպատակներից մեկը, անկասկած, Հայաստանի նկատմամբ ճնշումների շարունակականությունն է` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ենթակառույցների ապաշրջափակման շրջանակներում»:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ: «Հակամարտությունը լուծված չէ, որովհետեւ Ադրբեջանի Հանրապետությունը ցույց է տվել իր վարքագիծը, որ բոլոր պայմանավորվածությունները մերժում է, մեզ հետ խոսում է ուժի ենթատեքստով եւ Լեռնային Ղարաբաղը հայաթափելով` ինքն այդ խնդիրը չի լուծել: Այս շրջանակում մենք պետք է փաստենք, որ ԼՂ հակամարտությունը լուծված չէ»,- նշել է նա:

Ըստ Սեյրան Օհանյանի` գոյություն ունեցող միջազգային համապատասխան ձեւաչափով բանակցություններն այլընտրանք չունեն:

ՀՀ վարչապետի հայտարարած «Խաղաղության խաչմերուկի» նախագծի առնչությամբ նա ասել է. «Խաղաղության խաչմերուկ դառնալը լավագույն ցանկություն է ՀՀ իշխանությունների եւ հայ ժողովրդի համար, չկա որեւէ մեկը Հայաստանում, որ խաղաղություն չի ուզում: Բայց խաղաղության օրակարգն այս պահին, կարծում եմ,  այն խորամանկ քայլերի ու շարունակական խաբկանքի հերթական դրսեւորումն է, որ իրականացնում են մեր հակառակորդները` թուրք-ադրբեջանական տանդեմը»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am