National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
26.10.2023
«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ի կողմից հատկապես տարածաշրջանի երկրներին խաղաղության բանաձեւի առաջարկն է. Արթուր Հովհաննիսյան
1 / 3

«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ի կողմից հատկապես տարածաշրջանի երկրներին արված խաղաղության բանաձեւի առաջարկն է: Հույս ունենք, որ տարածաշրջանի երկրներն ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ կուսումնասիրեն մեր առաջարկը եւ ընդառաջ կգնան տարածաշրջանում խաղաղություն կառուցելու ՀՀ առաջարկին. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

Հայաստանը, նոր գործընկերներ փնտրելով անվտանգության ոլորտում, ո՞ր երկրների հետ է նախատեսում ռազմական դաշինքներ կնքել հարցին ի պատասխան` պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հնարավոր է համարել անվտանգության ապահովմանն ուղղված գործընկերության պայմանավորվածություն: «Որպես օրինակ կարող եմ բերել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը չունի ռազմական բաղադրիչ, սակայն ուղղված է անվտանգության ապահովմանը»: Պատգամավորն անդրադարձել է նաեւ վարչապետի բարձրաձայնած անվտանգության ապահովման մեկ այլ երաշխիքի` այն է` տարածաշրջանում խաղաղության ապահովումը: «Եթե կարողանանք կարգավորել հարաբերությունները մեր հարեւանների հետ եւ հասնել խաղաղության, դա նույնպես կարող է լինել անվտանգային երաշխիք»,- ընդգծել է Արուսյակ Ջուլհակյանը:

Անդրադառնալով Բրյուսելում եռակողմ հանդիպման չեղարկմանը` խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է. «Բրյուսելի այցն այս պահին չեղարկվել է, բայց մենք եվրոպական հարթակում հանդիպելու պատրաստակամություն ենք հայտնել»: Ելնելով ՀՀ պետական շահից` հայկական կողմը պատրաստակամ է եվրոպական հարթակում շարունակել քննարկումներն Ադրբեջանի հետ. ասել է պատգամավորը եւ հավելել, որ մի քանի փուլերով կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի հետ եվրոպական հարթակում: «Այս պահին բավականին նպաստավոր ենք համարում եվրոպական հարթակը եւ ակնկալում ենք, որ առաջիկայում մեր եվրոպացի գործընկերների ջանքերով կհաջողվի կազմակերպել հանդիպում եվրոպական հարթակներում»,- նման կարծիք է հայտնել Արթուր Հովհաննիսյանը:

Ճեպազրույցների ընթացքում հնչել է նաեւ մեր տարածքում ռուսական զորքի գործառույթների ոչ պատշաճ կատարմանն առնչվող հարց: Ի պատասխան` խմբակցության քարտուղարը նշել է, որ հայկական կողմը բազմիցս խոսել է ե'ւ ԼՂ տարածքում խաղաղապահների կողմից իրականացվող առաքելությունում առկա թերությունների, ե'ւ ՀԱՊԿ-ի հետ համատեղ ու հայ-ռուսական երկկողմ պայմանագրերից բխող պայմանավորվածությունների մասին, որոնք, ըստ նրա, չեն կատարվել: «Հենց այս հանգամանքներից ելնելով` մենք առաջ ենք շարժվում հավասարակշռված քաղաքականություն վարելով: Ինչպես վարչապետն է նշել իր հարցազրույցում, այո', թերացումներ կան, օգուտներ չենք տեսել վերջին շրջանում, բայց մենք ուզում ենք հասկացված լինել մեր ՀԱՊԿ գործընկերների համար եւ նաեւ` հակառակը»,- ասել է Արթուր Հովհաննիսյանն ու ընդգծել, որ այս պահին հայկական կողմը բոլոր գործընկերների հետ վարում է հավասարակշռված ու գործընկերային քաղաքականություն եւ կարեւոր է, որ ՀՀ խոսույթն ու շահերն ընկալելի ու պարզ լինեն բոլորի համար:
 


06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am