National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
26.10.2023
«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ի կողմից հատկապես տարածաշրջանի երկրներին խաղաղության բանաձեւի առաջարկն է. Արթուր Հովհաննիսյան
1 / 3

«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ի կողմից հատկապես տարածաշրջանի երկրներին արված խաղաղության բանաձեւի առաջարկն է: Հույս ունենք, որ տարածաշրջանի երկրներն ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ կուսումնասիրեն մեր առաջարկը եւ ընդառաջ կգնան տարածաշրջանում խաղաղություն կառուցելու ՀՀ առաջարկին. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

Հայաստանը, նոր գործընկերներ փնտրելով անվտանգության ոլորտում, ո՞ր երկրների հետ է նախատեսում ռազմական դաշինքներ կնքել հարցին ի պատասխան` պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հնարավոր է համարել անվտանգության ապահովմանն ուղղված գործընկերության պայմանավորվածություն: «Որպես օրինակ կարող եմ բերել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը չունի ռազմական բաղադրիչ, սակայն ուղղված է անվտանգության ապահովմանը»: Պատգամավորն անդրադարձել է նաեւ վարչապետի բարձրաձայնած անվտանգության ապահովման մեկ այլ երաշխիքի` այն է` տարածաշրջանում խաղաղության ապահովումը: «Եթե կարողանանք կարգավորել հարաբերությունները մեր հարեւանների հետ եւ հասնել խաղաղության, դա նույնպես կարող է լինել անվտանգային երաշխիք»,- ընդգծել է Արուսյակ Ջուլհակյանը:

Անդրադառնալով Բրյուսելում եռակողմ հանդիպման չեղարկմանը` խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է. «Բրյուսելի այցն այս պահին չեղարկվել է, բայց մենք եվրոպական հարթակում հանդիպելու պատրաստակամություն ենք հայտնել»: Ելնելով ՀՀ պետական շահից` հայկական կողմը պատրաստակամ է եվրոպական հարթակում շարունակել քննարկումներն Ադրբեջանի հետ. ասել է պատգամավորը եւ հավելել, որ մի քանի փուլերով կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի հետ եվրոպական հարթակում: «Այս պահին բավականին նպաստավոր ենք համարում եվրոպական հարթակը եւ ակնկալում ենք, որ առաջիկայում մեր եվրոպացի գործընկերների ջանքերով կհաջողվի կազմակերպել հանդիպում եվրոպական հարթակներում»,- նման կարծիք է հայտնել Արթուր Հովհաննիսյանը:

Ճեպազրույցների ընթացքում հնչել է նաեւ մեր տարածքում ռուսական զորքի գործառույթների ոչ պատշաճ կատարմանն առնչվող հարց: Ի պատասխան` խմբակցության քարտուղարը նշել է, որ հայկական կողմը բազմիցս խոսել է ե'ւ ԼՂ տարածքում խաղաղապահների կողմից իրականացվող առաքելությունում առկա թերությունների, ե'ւ ՀԱՊԿ-ի հետ համատեղ ու հայ-ռուսական երկկողմ պայմանագրերից բխող պայմանավորվածությունների մասին, որոնք, ըստ նրա, չեն կատարվել: «Հենց այս հանգամանքներից ելնելով` մենք առաջ ենք շարժվում հավասարակշռված քաղաքականություն վարելով: Ինչպես վարչապետն է նշել իր հարցազրույցում, այո', թերացումներ կան, օգուտներ չենք տեսել վերջին շրջանում, բայց մենք ուզում ենք հասկացված լինել մեր ՀԱՊԿ գործընկերների համար եւ նաեւ` հակառակը»,- ասել է Արթուր Հովհաննիսյանն ու ընդգծել, որ այս պահին հայկական կողմը բոլոր գործընկերների հետ վարում է հավասարակշռված ու գործընկերային քաղաքականություն եւ կարեւոր է, որ ՀՀ խոսույթն ու շահերն ընկալելի ու պարզ լինեն բոլորի համար:
 


26.10.2023
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահին
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացման...

26.10.2023
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովում: Իր ելույթում ԱԺ փոխնախագահը նշել է. «Տիկի'ն նախագահող, Ձերդ գերազանցություննե'ր, խորհրդարանների նախագահնե'ր, Հարգելի' գործընկերներ, Տիկնա'յք եւ պարոնա'յք,   Ցանկանում եմ շնորհակալություն ...

26.10.2023
Տեղի կունենա արարողություն՝ նվիրված հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում` 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի  կունենա հիշատակի արարողություն: ...

26.10.2023
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարին
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավար Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերը քննարկել են Ինդոնեզիայի հետ հարաբերություննե...

26.10.2023
Գոյություն ունեցող միջազգային համապատասխան ձեւաչափով բանակցություններն այլընտրանք չունեն. Սեյրան Օհանյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր խոսքը սկսել է` մեջբերումներ կատարելով ՀՀ գործող ազգային անվտանգության ռազմավարության երկու հոդվածներից: Ըստ նրա` առաջինը` ցեղասպանության կանխարգելումը, ՀՀ եւ ԼՂ բնակչության պաշտպանության պա...

26.10.2023
Միշտ չէ, որ գոհ ու բավարարված եմ լինում ռազմավարական դաշնակցի եւ միջազգային կառույցների գործելաոճից ու արձագանքներից. Հայկ Մամիջանյան
Լավ չեմ պատկերացնում` ինչպե՞ս է փոխարինվելու երեք երկրների փոխվարչապետներից կազմված հանձնաժողովն այլ հարթակով: Պատկերացում չունեմ նաեւ` ի՞նչ մակարդակով են իրականացվելու Հայաստան-Ադրբեջան հանդիպումները, ո՞րն է լինելու աշխատանքային խումբը: Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ հերթական նիստերին հաջորդող ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am