National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
31.10.2023
Քննարկվել են 2024 թ. պետբյուջեի նախնական տարբերակում ներառված տնտեսական բնագավառի բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
1 / 19

2024 թվականին ակնկալվում են 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի հարկային եկամուտներ: Պետական եկամուտների կոմիտեի ծախսերը նախատեսվել են 37 միլիարդ 369 միլիոն դրամ, որից 80 տոկոսը ընթացիկ ծախսերն են, 20 տոկոսը` կապիտալ: Ընթացիկ տարվա համեմատ շուրջ 2 միլիարդ դրամով ավելի են կապիտալ ծախսերը: Կիրականացվի մեկ ծրագիր` 12 միջոցառում:

Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված տնտեսության տարբեր բնագավառների թվային տվյալները:

Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հոկտեմբերի 31-ին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2024 թվականի պետբյուջեի նախագծի տնտեսության ոլորտի նախնական ծրագրերն ու ֆինանսական հատկացումները:

2024 թվականի ՀՀ պետական բյուջեով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 24 միլիարդ 858 միլիոն դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Հատկացվելիք միջոցներն ուղղվելու են մի շարք ծրագրերի իրականացմանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի գծով 2024 թվականին նախատեսվել է հատկացնել 5 միլիարդ 397 միլիոն դրամ:

Ծրագրի նպատակը բարձր տեխնոլոգիաների ենթակառուցվածքների բարելավումն է:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գծով նախատեսվում է հատկացնել 92 միլիարդ 227 միլիոն  դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: 36 տոկոս կապիտալ ծախսերն են: Կիրականացվի 5 ծրագիր` 32 միջոցառում:

Կադաստրի պետական կոմիտեին կհատկացվի 2023 թվականի համար նախատեսված գրեթե նույն գումարի չափը` 4 միլիարդ 497 միլիոն դրամ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կֆինանսավորվի 1 միլիարդ 117 միլիոն դրամով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 172 միլիարդ դրամ: Կապիտալ ծախսերը 141 միլիարդ դրամ են, ընթացիկ ծախսերը` 30 միլիարդ: Կիրականացվի 12 ծրագիր` 75 միջոցառում:

Քաղաքաշինության կոմիտեի համար նախատեսվել է 5 միլիարդ դրամ, որը 2 միլիարդով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Կիրականացվի մեկ ծրագիր` 8 միջոցառում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կհատկացվի 730 միլիոն դրամ, որը 170 միլիոնով ավելի է 2023 թվականի ֆինանսական հատկացումից:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր դիտարկումներն ու մտահոգություններն է ներկայացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին առնչվող ֆինանսական հատկացումների վերաբերյալ:

Ըստ նրա` նախորդ տարի 60 տոկոսից ավելի աճ է եղել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում: Աշխատակիցների քանակը 43 հազարը գերազանցում է, ՀՆԱ-ում կշիռը 5.1 տոկոսն է գերազանցում, որը, ըստ նրա, լավ ցուցանիշ է: Նա հույս է հայտնել, որ կունենանք ոլորտի շարունակական աճ:

Նշվել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիական ոլորտում մրցակցություն չունի: Ըստ նրա` ապագայում ավելի մեծ ներդրումներ պետք է արվեն բնագավառում:

Ներկայացնելով մտահոգությունները` նա փաստել է, որ Հայաստանում կրճատվում են ՏՏ ոլորտում իրականացվող ծրագրերը:

Նրա խոսքով 2021 թվականի «Գաղափարից` գործարարություն» ծրագրի շրջանակում ստարտափերին որպես դրամաշնորհ հատկացվել է 562 միլիոն դրամ: Այդ միջոցները նախատեսված են եղել 50 ընկերությունների համար:

«2022 թվականին այդ գումարը կազմել է 350 միլիոն դրամ: 2023 թվականին գումարը մնացել է նույնը: Դրանք դրամաշնորհներ են, որոնք ստանում են ստարտափերը շուկա դուրս գալու համար: Դրանք պետք են տեխնոլոգիաներում ներդրումների համար»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Նշվել է, որ 2020 թվականին գործարկվել է «Վիրտուալ կամուրջ» նախագիծը: «Սակայն հետագայում կորոնավիրուսի համավարակը սկսվեց, սկսվեց պատերազմը: Արդյունքում` ծրագիրը լիովին դուրս մնաց պետբյուջեից: Եվ դա այն դեպքում, երբ նախատեսվում էր ծախսել մոտ 1 միլիարդ դրամ: Ծրագիրը, մասնավորապես, հնարավորություն էր տալիս ձեռներեցներին վերապատրաստվել արտասահմանում, այդ թվում` Սիլիկոնային հովտում»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

Նա ուշադրություն է հատկացրել նաեւ «Բուհ-մասնավոր հատված համագործակցություն. մասնագետների պատրաստումը» ծրագրին, որը ենթադրում էր տարբեր ոլորտների աշխատողների զանգվածային վերապատրաստում: «2020 թվականին, երբ այն գործարկվեց, վերապատրաստում անցել էր 5225 մարդ: 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2896, 2022 թվականին` 791, 2023 թվականին` միայն 500 մարդ»,- նշել է Հակոբ Արշակյանը: Նվազել է նաեւ ծրագրի ֆինանսավորումը. 2020 թվականի 390 միլիոնից 2023 թվականին 100 միլիոն դրամ:

Նրա խոսքով մարդկանց թիվը պետք է ավելանա, ոչ թե կրճատվի: Պետությունը պետք է խթանի կրթություն ստանալը, մասնավորապես, համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում, ինչը նրա կարծիքով, երկրի ապագան է, եւ այն մրցակցային առավելություն ունի այս մասով:

ՀՀ ֆինանսների նախարարն ի պատասխան փաստել է, որ կդժվարանա բացատրել` ոլորտում ի՞նչ պատճառներով են տեղի ունենում ֆինանսական այդ նվազումները: «Համամիտ եմ, որ այս ոլորտում անելիքներ շատ ունենք: Սա այն ոլորտն է, որ ապահովել է Հայաստանի տնտեսական առաջանցիկ զարգացումը»,- ասել է Վահե Հովհաննիսյանը: Ըստ նախարարի` առաջիկայում կքննարկվեն ոլորտին առնչվող բոլոր խնդիրները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցն առնչվել է Երեւանի մետրոպոլիտենի հետ կապված հրատապ խնդիրներին: «Խոսքը մոտ 650 միլիոն դրամ գումարի մասին է եւ ասվել է, որ այդ ֆինանսավորումը լինելու է հաջորդ տարվա բյուջեով: Դատելով քաղաքապետի ելույթից` այդ հարցը ամենահրատապն է Երեւանի համար: Քանի որ հարցը վերաբերում է ե'ւ Երեւան քաղաքին, ե'ւ բյուջեին, ե'ւ տրանսպորտին, կխնդրեի Ձեր մեկնաբանությունը: Եթե հարցն այդքան հրատապ է` միջոցներ չունե՞նք պահուստային ֆոնդից»,- հետաքրքրվել է Բակեն Թունյանը:

Ֆինանսների նախարարն ի պատասխան նշել է, որ 2024 թվականի բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երեւանի մետրոպոլիտենի վերանորոգման համար եւ 4 միլիարդ դրամ` նոր կայարանի կառուցման համար: Ըստ Վահե Հովհաննիսյանի` Երեւանի մետրոպոլիտենի համար արդեն այս տարի գումարներ հատկացրել են եւ նամակ են ստացել քաղաքապետարանից, որում նշված էր, որ տարբեր ծրագրերի համար նախատեսված գումարներից վերաբաշխում է արվել Երեւանի մետրոպոլիտենի այլ կապիտալ ծախսեր անելու համար:

Նրա խոսքով քաղաքապետարանին հարցադրումներ են ուղարկել, թե ինչու են վերաբաշխումներ արել եւ պատասխանը ստանալուց հետո միայն կարող են կարծիք հայտնել:

«Ինչ վերաբերում է Երեւանի մետրոպոլիտենին, ապա քննարկել ենք Երեւանի մետրոպոլիտենում երկար տարիներ ներդրում չանելու փաստը եւ հասկացել ենք, որ, այո', մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ Երեւանի մետրոպոլիտենին հրատապ ներդրումներ են անհրաժեշտ: Եվ այդ պատճառով բավականին լուրջ գումարներ ենք հատկացրել»,- նշել է Ֆինանսների նախարարը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է, որ տնտեսական աճին նպաստող գործոնների մեծամասնությունն արտաքին են: «Եթե փորձենք զտել ներքին ու արտաքին գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա, եթե միջինացնենք տնտեսական արտաքին պայմանները, վերջին 5 տարվա կտրվածքով մեր տնտեսական աճը որքա՞ն կլիներ»,- հարցրել է պատգամավորը:

Ի պատասխան Ֆինանսների նախարարը նշել է. «Սովորաբար գնահատվում է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական պոտենցիալը կազմում է 5.5 տոկոս: Այսինքն` այս պահի դրությամբ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս: Այս պոտենցիալից են կախված այն կապիտալ ներդրումները, որոնք մենք իրականացնում ենք: Այդ պոտենցիալի մեծությունը կախված  է ներդրումներից, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայից եւ այն բարեփոխումներից, որոնք մենք իրականացնում ենք»:

Վահե Հովհաննիսյանը փաստել է, որ Կառավարության հիմնական ջանքը պետք է ուղղված լինի այդ պոտենցիալի բարձրացմանը: Ըստ նրա` Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճի: 2024 թվականի համար եւս տնտեսական աճի թիրախ է սահմանվել 7 տոկոսը:
 


31.10.2023
Հայկ Մամիջանյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին եւ նրա տեղակալին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հոկտեմբերի 31-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին եւ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին: Հայկ Մամիջանյանն իր խոսքում ԵՄ դեսպանի ուշադրությունն է հրավիրել հայ-ադրբեջանական հարաբերություններին, Ադրբ...

31.10.2023
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Լիլիթ Ստեփանյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ողջունե...

31.10.2023
Ներկայացվել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գալիք տարվա հատկացումները
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին կհատկացվի շուրջ 24,8 մլրդ դրամ՝ 2023 թվականի տարեկան ճշտված 25,6 մլրդ դրամի նկատմամբ: Զգալի փոփոխություններ են կատարվել նախարարության բյուջետային ծրագրերի կառուցվածքում՝ ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշներում: Նախարարության պահպան...

31.10.2023
Ներկայացվել է Կադաստրի կոմիտեի՝ 2024 թ. իրականացվելիք բյուջետային ծրագիրը
Կադաստրի կոմիտեն 2024 թվականին իրականացնելու է 1 բյուջետային ծրագիր՝ անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում: Ծրագրի համար  հատկացվելու է 4 մլրդ 497 մլն դրամ. ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային...

31.10.2023
Մեր երկրի խնդիրը ոչ թե էժան կամ թանկ գին, այլ արդար մրցակցային գներ ապահովելն է. ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյան
2024 թվականին բյուջետային հայտով ներկայացվել է 739 մլն 12 հազար դրամ, որից 597 մլն 12 հազար դրամն ապարատի պահպանման ծախսերն են եւ այս տարի տեղի ունեցած միակ փոփոխությունն այն է, որ շենքերի եւ շինությունների կապիտալ նորոգման համար նախատեսվել է 126 մլն դրամ: Ինչպես տեղեկացրել էինք, Կառավարությունը հատ...

31.10.2023
Քաղաքաշինության ոլորտի 2024 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները քննարկվել են հանձնաժողովների համատեղ նիստում
2024 թվականի պետական բյուջեի նախագծով հաստատվել են ոլորտի հիմնական 5 թիրախներին վերաբերող չափաքանակներ, ըստ որոնց՝ պետական բյուջեն կազմում է 5 միլիարդ 102 միլիոն դրամ, որից նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման համար նախատեսված է 292 միլիոն դրամ: Այդ միջոցներով կմշակվի 25 քաղաքաշինական նորմ: Այդ մ...

31.10.2023
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իրականացվելիք ծրագրերը
2024 թվականին կառույցին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 117 մլն դրամ, որից 82 տոկոսը հատկացվելու է աշխատավարձերի վճարմանը, իսկ մնացած 18 տոկոսը` կառույցի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերմանը, ընդ որում` 7 տոկոսն ուղղվելու է ՀԷՑ-ի եւ «Գազպրոմ Արմ...

31.10.2023
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի եւ պետական գույքի ոլորտների 2024 թ. հատկացումներն ու ծրագրերը
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թվականին պետք է իրականացնի 20 ծրագիր` 125 միջոցառմամբ: Նախարարությանը նախատեսված է հատկացնել 353,8 մլրդ դրամ, որի մի մասը` ծախսային մասով, մյուս մասը` ենթավարկերով: Ծախսային մասով նախատեսված է 296,6 մլրդ դրամ, իսկ ենթավարկերով` 57,2 մլ...

31.10.2023
2024 թ. պետբյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ, հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով մուտքերը` շուրջ 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ. Ռուստամ Բադասյան
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով մուտքերը կկազմեն շուրջ 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ: 2024 թվականին ՀՀ կառավարությունը կպահպանի հարկային վարչարարության բարելավման տեմպերը, ինչպես նաեւ կիրականացնի հարկային...

31.10.2023
2024 թ. Էկոնոմիկայի նախարարության բյուջեն կկազմի 92 մլրդ 227 մլն 201 հազար դրամ. Վահան Քերոբյան
2024 թվականին Էկոնոմիկայի նախարարության բյուջեն կկազմի 92 մլրդ 227 մլն 201 հազար դրամ, որը 2023 թվականի համեմատ աճել է շուրջ 47 տոկոսով: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայ...

31.10.2023
Քննարկվել են ընտանեկան եւ սեռական բռնության դեպքերի արձանագրմանն ու փորձաքննությանը վերաբերող խնդիրներ
Կարեւորում եմ միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը: Մենք գործնականում ունենք վարքագծային լուրջ փոփոխությունների, ինչպես նաեւ մասնագիտական կարողությունների բարելավման անհրաժեշտություն. ասել է  ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը՝...

31.10.2023
Գերմանիան տարբեր հարթակներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական դիրքորոշումներն ու ագրեսիաները եւ կարծում է, որ ուժի կիրառումը չպետք է անհետեւանք մնա. Վիկտոր Ռիխտեր
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը եւ հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը, որոնք նաեւ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ են, հոկտեմբերի 31-ին ընդունել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան...

31.10.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am