National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
06.11.2023
Եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ թե ուշ կազդի ժողովրդավարական եւ մշակութային արժեքների պահպանման վրա. Սոնա Ղազարյան
1 / 1

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը նոյեմբերի 6-ին ելույթ է ունեցել Աթենքում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի համաժողովում: 
  
«Հարգելի' գործընկերներ,

Այսօր մենք քննարկում ենք Եվրոպայի սրտում բռնկված պատերազմը, որն ունի սարսափելի մարդասիրական հետեւանքներ: Պատերազմն Ուկրաինայում ակնհայտորեն ցնցել է աշխարհը` փոխակերպելով աշխարհակարգը, ինչն էլ իր հերթին անդառնալի հետեւանքներ ունեցավ շատ երկրների համար: 
  
Աշխարհակարգի փոխակերպման այս գործընթացը սկսվել է ուկրաինական պատերազմից երկու տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Երկու տարի անց` 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը սանձազերծեց ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ` տասնամսյա շրջափակումից հետո: Ակնհայտորեն, այս ագրեսիայի նպատակն էր հայերի էթնիկ զտումը: Երեք օրերի ընթացքում ավելի քան 100.600 մարդ ստիպված եղան լքել իրենց տները եւ ապաստան փնտրել Հայաստանում: 
  
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերը եւ եղբայրները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են. նախաձեռնվել են մի շարք աջակցման ծրագրեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար: Ես ձեր ուշադրություն եմ հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ վերջին երեք տարիների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար հարձակումներ է գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա եւ այժմ չի համաձայնում մասնակցել Արեւմուտքի միջնորդությամբ բանակցություններին: 
  
Այս տարի` հոկտեմբերի 5-ին, Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի մասնակցությամբ նախատեսվում էր հնգակողմ հայտարարության տեքստի ստորագրում: Փաստաթուղթն անդրադառնում էր Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիությանը, ինչպես նախկինում նշված է եղել նախագահ Շառլ Միշելի` 2023 թվականի մայիսի 14-ի եւ հուլիսի 15-ի հայտարարություններում: Փաստաթղթի հաջորդ սկզբունքը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումն է, որը պետք է հիմնված լինի կողմերին տրամադրված ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա: Հաջորդ սկզբունքը, որն ամրագրվել է նաեւ Գրանադայի հայտարարության մեջ, վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության եւ իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա հիմնված: Այս բանակցություններից խուսափումը մեզ չափազանց մտահոգում է եւ հղի է վտանգներով, ինչպիսին է ՀՀ վրա հարձակման ռիսկը: 
  
Հարգելի' գործընկերներ, չնայած հատկապես բարդ եւ լարված միջազգային համատեքստին, եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ, թե ուշ կազդի ժողովրդավարական եւ մշակութային արժեքների պահպանման վրա»,- նշել է պատգամավորը:
 


11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am