National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.11.2023
Կառավարությունը լայն կիրառություն չունեցող հարկային արտոնությունն ուժը կորցրած ճանաչելու օրենսդրական առաջարկ է ներկայացրել
1 / 3

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների հանրագումարը շահութահարկի գումարից նվազեցնելու արտոնությունը:

Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Փոխնախարարը նշել է, որ հայտարարվել է քաղաքականություն՝ միտված հարկման բազայի ընդլայնմանը եւ օրենսդրությամբ սահմանված, սակայն ոչ արդյունավետ գործող հարկային արտոնությունների վերացմանը: Տեւական ժամանակ է ՀՀ ֆինանսների նախարարությունը գույքագրում է այն հարկային արտոնությունները, որոնց հետագա կիրառությունը ծախսեր-եկամուտներ վերլուծության տեսակետից չի հիմնավորվում: Հատկանշական է նաեւ այն, որ արտոնության սահմանման մոտ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսվարող սուբյեկտների շրջանում (նշյալ ժամանակահատվածում արտոնությունից օգտվել է ընդամենը 4 կազմակերպություն): Փոխնախարարն այս համատեքստում բարձրացրել է տնտեսվարողների իրազեկման պակասի խնդիրը:

«Մի կողմից ունենում ենք դեպքեր, երբ տնտեսվարողները հարկային արտոնություններ են ակնկալում, մյուս կողմից էլ օրենսդրական հնարավորությունը մի քանի տարի է կա, սակայն դրանից չեն օգտվում»,- ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եւ հավելել, որ սա չօգտագործվող արտոնությունը վերացնելուն վերաբերող նախագիծ է: Մեջբերելով փոխնախարար Արման Պողոսյանի՝ տնտեսվարողների պակաս իրազեկված լինելու հանգամանքը՝ Բաբկեն Թունյանն առաջարկել է հետաձգել նախաձեռնության քննարկումը: Նա հույս է հայտնել, որ այս ընթացքում տնտեսվարողները կտեղեկանան արտոնության կամ արտոնության վերացմանը վերաբերող նախագծի մասին եւ կարձագանքեն:

Որոշվել է մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել նախագծի քննարկումը:


26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am