National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
13.11.2023
Տեղի է ունեցել խորհրդարանական աջակցություն իրականացնող գործընկերների համակարգող հերթական հանդիպումը
1 / 32

Աշխատանքների հաշվետվողականությունը եւ թափանցիկությունն այն կարեւոր անկյունաքարերն են, որոնց վրա հիմնված՝ մենք իրականացնում ենք մեր համատեղ ծրագրերը: Ինչպես եւ նախորդ տարիները, այս տարին եւս լի էր համատեղ աշխատանքային ձեռքբերումներով, որոնք հիմք են նախապատրաստում ապագա նոր ծրագրերի իրականացման համար: Խորհրդարանական աջակցություն իրականացնող գործընկերների համակարգող հերթական հանդիպմանը՝ նոյեմբերի 13-ին, ողջունելով հյուրերին, ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: Նրա դիտարկմամբ ավանդական դարձած պարբերական հանդիպումները միտված են ոչ միայն ամրապնդելու գործընկերային հարաբերությունները, այլեւ հաշվետու լինելու այն համատեղ աշխատանքի վերաբերյալ, որն իրականացվում է:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ԱԺ աշխատակազմին ցուցաբերվող աննախադեպ օժանդակության համար: «Այս տարի եւս ունեցել ենք համագործակցության սիներգիայի օրինակներ, երբ մի նախագծի շուրջ աշխատել են մի քանի միջազգային կազմակերպություններ. այս փորձն օրինակելի է մեզ համար եւ արժանի բարձր գնահատականի: Փորձ, որը, վստահ եմ, կլինի շարունակական եւ կընդգրկի տարբեր բնագավառներ»,- ասել է Դավիթ Առաքելյանը:

Նրա խոսքով համագործակցության նպատակն է զարգացնել եւ հզորացնել աշխատակազմի աշխատակիցների կարողությունները, ուսումնասիրելով համաշխարհային լավագույն փորձը՝ տեղայնացնել այն՝ հաշվի առնելով թե՛ Հայաստանի օրենսդրությունը, թե՛ աշխատանքային եւ մարդկային առանձնահատկությունները:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը կարեւորել է տարբեր երկրների խորհրդարանների աշխատակազմերի հետ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի համագործակցության աշխարհագրության ընդլայնումը, ինչպես նաեւ աշխատանքային համագործակցության յուրահատուկ հարթակի ստեղծումը, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների հետ:

«Կանադան բացել է դեսպանատուն Հայաստանում, քանի որ Հայաստանը հանձն է առել ժողովրդավարական գործընթացներ, որոնց ականատեսն ենք վերջին տարիներին: Սա  ամրապնդել է կապերը երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ ավելի լայն հնարավորություններ է տալիս համագործակցության համար: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարող է Կանադան աջակցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը: Առանցքային կետերից մեկը, անշուշտ, Խորհրդարանական կենտրոնի հետ աշխատանքն է»,- ասել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները:

«Սա կարեւոր հանդիպում է, որտեղ բոլոր գործընկերները կիսվում են տեղեկատվությամբ, սովորում միմյանցից, ինչպես նաեւ պլանավորում ապագա ծրագրերի իրագործումը: Այս հարթակը ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի կողմից հաստատվելուց հետո տարիներ անց Հայաստանի խորհրդարանն այս համագործակցությունն իր ձեռքն է վերցնում, ինչը գերազանց առաջխաղացում, ձեռքբերում է մեր համագործակցության շրջանակում»,- ասել է ՀՀ-ում ՄԱԶԾ գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ հավելելով, որ ծրագրի նպատակն է նպաստել քաղաքականությունների մշակման եւ վերահսկման մեխանիզմների զարգացմանը: Խոսելով 2023 թվականի ձեռքբերումների մասին՝ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծել է հատկապես սիներգիայի միջոցով համագործակցությունը, ԱԺ ներգրավվածությունը քաղհասարակության եւ հանրության հետ աշխատանքներում: 

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը գործընկերների հետ համատեղ ներկայացրել է իրականացրած աշխատանքները: Նրա գնահատմամբ արդյունքային ցուցանիշների տեսանկյունից բավականին լուրջ ձեռքբերումներ են գրանցվել:

Հեղինե Խաչիկյանը նշել է, որ GIZ-ի հետ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի գործունեությունն այս տարի բավականին արդյունավետ է եղել: Նա անդրադարձել է ցանցի ներսում թեմատիկ աշխատաժողովների անցկացմանը, Գերմանիայի Բունդեսթագում իրականացված ուսուցողական այցերին, ինչպես նաեւ Գերմանիայի Hertie School of Governance-ում ցանցի անդամ խորհրդարանների կին ղեկավարների վերապատրաստմանը:

Տարածաշրջանային ծրագրի ղեկավար, Հայաստանում ազգային ծրագրերի համակարգող Հրաչ Յարմալոյանը, Գերմանիայի տնտեսական զարգացման եւ միջազգային համագործակցության նախարարության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության անունից ողջունելով գործընկերներին, նշել է, որ ԱԺ աշխատակազմն ունի մի շարք նորարարություններ եւ ձեռքբերումներ, որոնք կարող են արտահանվել եւ ներդրվել այլ երկրների փորձում: Նա շեշտել է, որ Արեւելյան գործընկերության հարթակի շրջանակում շարունակվելու է արդյունավետ աշխատանքը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Հրաչ Յարմալոյանը նշել է, որ շարունակվելու է համագործակցությունը Գերմանիայի Բունդեսթագի եւ տեղական խորհրդարանների հետ:

Խոսելով Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) հետ իրականացված աշխատանքների մասին՝ Հեղինե Խաչիկյանը նշել է, որ աշխատակազմի կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակում այս տարի նախատեսված բոլոր թրեյնինգներն ընդգրկվել են մեկ՝ «Աշնանային դպրոց» ծրագրում: Թեմատիկ թրեյնինգներն անցկացնում են լավագույն մասնագետները՝ հագեցած օրակարգերով: Նա ընդգծել է ՄՀԻ-ի կողմից ամենամյա իրականացվող թեմատիկ հարցումները, որոնց արդյունքում ստացված տեղեկատվությունը կարեւոր է ԱԺ աշխատակազմի համար՝ գնահատելու գործունեության աշխատանքային ցուցանիշները:

Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը մանրամասներ է ներկայացրել ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության աշխատակազմի հետ իրականացրած աշխատանքների, գործնական վերապատրաստումների, առցանց քննարկումների վերաբերյալ: «Մենք եռանդուն աշխատանք ենք կատարել խորհրդարանի սոցիալական ցանցերի կառավարման ռազմավարության շրջանակում: Երկարատեւ քննարկումներից հետո պաշտոնապես ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական մեդիայի հարթակներով հաղորդակցության կազմակերպման ռազմավարությունը»,- մանրամասնել է Ջեյմս Դե Ուիթը՝ հավելելով, որ այն կօգնի ԱԺ աշխատակազմին` հանրության հետ արդյունավետ հաղորդակցվել: Նրա խոսքով ՄՀԻ-ն մշտապես պատրաստ է աջակցել խորհրդարանի աշխատակազմին նման նախաձեռնություններում:

Խոսելով Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (ԱԺԻ/ NDI) հետ իրականացրած ծրագրերի մասին՝ Հեղինե Խաչիկյանը նշել է, որ 2024 թվականին ԱԺ-ն արդեն չորրորդ տարին է՝ հյուրընկալելու է ԱԺԻ-ի եւ ԱԺ կողմից հավաքագրված ֆելոուներին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն հանդիպել է «Խորհրդարանական երիտասարդ մասնագետների ծրագրի» մասնակիցների հետ: Հեղինե Խաչիկյանն ընդգծել է, որ ունենք հաջողության պատմություններ ֆելոուների մասին, որոնք շարունակում են իրենց աշխատանքը նաեւ Հայաստանի խորհրդարանում:

ԱԺԻ «Կանանց հզորացման ծրագրի» ներկայացուցիչ Լաուրա Սիմոնյանն ընդգծել է, որ ԱԺԻ-ն սերտորեն աշխատում է նաեւ ԱԺ բոլոր խմբակցությունների հետ, որի նպատակն է ապահովել խմբակցությունների կապը քաղաքացիների հետ՝ տարբեր համայնքային հանդիպումների միջոցով: Աշխատանքներ են իրականացվում՝ պատրաստելով տեսանյութեր խմբակցությունների կիսամյակային ամփոփ զեկույցների շրջանակում: Թիրախային աջակցություն է տրամադրվում կին պատգամավորներին, որի նպատակն է նպաստել նրանց դերի եւ հանրային ճանաչելիության եւ առաջնորդության բարձրացմանը:

Շուրջ հինգ տարի է, ինչ գործում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը, որը մի քանի ամսից կավարտվի: Հեղինե Խաչիկյանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Նա առանձնացրել է երեք արդյունքային ցուցանիշ. Օրենսդրական վերահսկողության եւ քաղաքականության մշակման որակի բարելավում, Թափանցիկություն եւ հաշվետվողականություն ու Պատգամավորների աշխատանքում ներդրված օրենսդրական արագ արձագանքում, ներառականություն եւ մասնակցային մոտեցում:

Խոսելով «Կանադական խորհրդարանական կենտրոնի»  հետ արդեն չորրորդ տարին իրականացվող աշխատանքների մասին՝ Հեղինե Խաչիկյանը նշել է, որ հաջողությամբ ներդրվել է ռազմավարական ծրագիր՝ կարիքների գնահատման արդյունքում: Մշակվել է 2023-2024 թվականների գործառնական ծրագիրը: Նա կարեւորել է երիտասարդության, կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ աշխատակազմի համատեղ աշխատանքների պլատֆորմի ապահովումը:

Հեղինե Խաչիկյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-Կանադա խորհրդարանների աշխատակազմերի միջեւ փորձի փոխանակման կազմակերպմանը, խորհրդարանական ինտերնատուրայի շարունակմանը՝ քաղաքացիների ներգրավման եւ ներառականության թեմաներով:

Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել կատարված տպավորիչ աշխատանքի համար` ընդգծելով տարբեր ծրագրերի շուրջ առկա ներքին համագործակցությունն ու համակարգումը. «Կա դինամիկա, կա ոգի, համակարգված ջանքեր... Ունենք շատ հավակնոտ ծրագրեր, երբ խոսքն արդյունավետ, թափանցիկ, պրոֆեսիոնալ օրենսդրական մարմին ունենալու մասին է՝ որպես Հայաստանի ժողովրդավարության բաղկացուցիչ մաս: Ժամանակ եւ համատեղ ջանքեր են պահանջվում այս ուղիով գնալու համար»,- նշել է ՀՀ-ում ՄԱԶԾ գրասենյակի մշտական ներկայացուցիչը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է նոր համագործակցության եւ իրատեսական ծրագրերի իրականացման: 


14.10.2024
Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները
Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Ազգային ժողովում` ասել է  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան...

14.10.2024
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: ...

14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...

14.10.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am