National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.11.2023
Առաջարկվում է 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքներում գործող սոցիալական աջակցության ծրագրի իրականացման ժամկետը
1 / 8

2015 թվականից գործող սոցիալական աջակցության ծրագրից օգտվում է սահմանամերձ 23 համայնքի 82 բնակավայր: Օրենքի գործողության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է: 2024 թվականի հունվարի 1-ից օրենքի գործողության ժամկետն ավարտվում է, որով պայմանավորված էլ առաջարկվում է եւս 3 տարով երկարաձգել օրենքի ժամկետը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գնահատմամբ դա հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին շարունակելու ստանալ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի փոխհատուցում, ինչպես նաեւ օգտվել Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից: Սոցիալական աջակցություն տրամադրվում է Արարատի մարզի 2, Գեղարքունիքի մարզի 3, Վայոց ձորի մարզի 2, Սյունիքի մարզի 5 եւ Տավուշի մարզի 11 համայնքների:

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը քննարկվել եւ առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ նոյեմբերի 14-ի հերթական նիստում:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցուպատասխանի ընթացքում ընդգծել է փոխհատուցումների տրամադրման հարցը փաստացի բնակվողների դեպքում: Ըստ նրա` դրանով կխրախուսվի սահմանամերձ համայնքներում բնակչության աճը: Վաչե Տերտերյանը, կարեւորելով պատգամավորի բարձրացրած խնդիրը, նշել է, որ դրա լուծման համար ավելի գործնական մեխանիզմներ են անհրաժեշտ, այս պահին միայն ժամկետի երկարաձգումն է նպատակահարմար համարվել: Պատգամավորներ Արման Ղազարյանը, Գեղամ Նազարյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Կնյազ Հասանովն անդրադարձել են հարկային արտոնությունների ու դոտացիաների թիրախային տրամադրմանը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների բնակարանային ապահովմանը վերաբերող ծրագրի իրականացման խոչընդոտներին, ջրամբարների կառուցման խնդրին, սահմանամերձ համայնքներում աշխատատեղերի ստեղծման ու զարգացման ծրագրերի իրականացման կարեւորությանը: Փոխնախարարն իր լիազորությունների շրջանակում պատասխանել է վերոնշյալ հարցերին:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական տեսակետի մասին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am