National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.11.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններին
1 / 7

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 14-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:

Հարակից զեկուցող, պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը կոչ է արել կողմ քվեարկել:

Հանձնաժողովականներն օրենքի նախագծին տվել են դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հավաստմամբ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:

Հարակից զեկուցող, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, կարեւորելով նախագծերի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է Կառավարության գործընկերների հետ առաջիկայում կազմակերպել լայն քննարկումներ՝ ՀՀ քաղաքացուն նոր նմուշի անձնագրերը ժամանակին տրամադրելու վերաբերյալ, ինչին իր համաձայնությունն է տվել հիմնական զեկուցողը:

Նշենք, որ երկու օրենսդրական նախաձեռնություններն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել էին Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի հերթական նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am