National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
20.11.2023
Մերի Գալստյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովրդավարացման դեպարտամենտի ղեկավարին
1 / 4

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ում ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ժողովրդավարացման դեպարտամենտի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլիին եւ ժողովրդավարական կառավարման գծով պատասխանատու Նինա Չանթուրիային:

Մերի Գալստյանը, ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանում գտնվող պատվիրակներին, շնորհակալություն է հայտնել խորհրդարանական մակարդակում Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցությունը խորացնելու հետաքրքրվածության համար:

Զրուցակիցները քննարկել են եվրոպական հարթակներում փոխգործակցությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, գենդերային հավասարությանը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Այս համատեքստում հայ խորհրդարանականը գործընկերներին տեղեկացրել է, որ 9-ամսյա պաշարումից հետո Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծած լայնամասշտաբ հարձակման եւ էթնիկ զտման քաղաքականության արդյունքում բռնի տեղահանման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությունը` ավելի քան 105.000 մարդ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է վերաբնակեցման աշխատանքների եւ ԼՂ հայ բնակչության պատշաճ ինտեգրմանն ուղղված հարցերի լուծման ուղղությամբ:

Մերի Գալստյանն անդրադարձ է կատարել նաեւ ՀՀ անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերին, Հայաստանի` խաղաղության օրակարգի սպասարկմանն ուղղված ջանքերին, տարածաշրջանում երկարատեւ կայունության հասնելու` մեր երկրի հանձնառությանն ու  աշխատանքներին:

Խորհրդարանականը հյուրերի ուշադրությանն է հրավիրել վերջին իրադարձություններից հետո Ադրբեջանի ապակառուցողական հռետորաբանության վրա` ընդգծելով միջազգային գործընկերների միջնորդության ու ջանքերի կարեւորությունը:

ԺՀՄԻԳ պատվիրակներն իրենց մտահոգությունն են հայտնել վերջին իրադարձություններով պայմանավորված իրավիճակի շուրջ եւ հույս հայտնել շուտափույթ կայունության ու խաղաղության հասնելու հնարավորության համար: Ժողովրդավարացման դեպարտամենտի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլին պատգամավորին ներկայացրել է խորհրդարանի հետ համագործակցության շրջանակը: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը, ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված իրավական եւ ինստիտուցիոնալ շարունակական աջակցությունը, մարդու իրավունքների օրակարգին վերաբերող հարցեր: Քննարկվել են նշված ոլորտներում համագործակցության հեռանկարները: 


14.10.2024
Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները
Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Ազգային ժողովում` ասել է  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան...

14.10.2024
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: ...

14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...

14.10.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am