National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.11.2023
Նախաձեռնությամբ Կառավարությանը հնարավորություն կընձեռվի 2023 թ. պետական բյուջեի շրջանակում իրականացնել եւս 3 տոկոս՝ 77.7 մլրդ դրամի վերաբաշխումներ. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
1 / 5

Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ՝ դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները, եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ:

Այս մասին ասել է հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում՝ քննարկման ներկայացնելով ««ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ փոխնախարարի՝ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է ավելի քան հարյուր հազար քաղաքացի: Վերջիններիս սոցիալական եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարությունն իրականացրել եւ շարունակում է իրականացնել մեծածավալ բյուջետային հատկացումներ, որոնք տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված չեն եղել:

Վահան Սիրունյանի խոսքով 2023 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարությունը կարիք ունի մեծածավալ չնախատեսված լրացուցիչ հատկացումներ եւ ծախսային վերաբաշխումներ իրականացնելու: Բացի այդ, մինչեւ տարեվերջ առկա է ռիսկ, որ մի շարք այլ ուղղություններով եւս կառաջանան ծախսերի վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտություններ: Արդյունքում, իրականացվող վերաբաշխումների ծավալները կգերազանցեն «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքով ՀՀ կառավարությանը տրված լիազորությունների շրջանակներում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի վերաբաշխումների սահմանաչափը:

Փոխնախարարի հավաստմամբ առաջարկվող փոփոխությամբ Կառավարությանը հնարավորություն կընձեռվի 2023 թվականի պետական բյուջեի շրջանակում իրականացնել եւս 3 տոկոս՝ 77.7 մլրդ դրամի վերաբաշխումներ:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականներն օրենքի նախագծին տվել են դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am