National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
21.11.2023
Առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանել
1 / 4

Ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում եւ ամրագրել «փակ շրջանառու համակարգ» հասկացությունը: Այս մասին նոյեմբերի 21-ին կայացած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելով օրենքի նախագիծը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարեւորել է Արարատյան դաշտում ստորգետնյա խորքային հորերի եւ ջրային պաշարների կառավարումը: Պատգամավորը նկատել է, որ խնդիրը մշտապես արդիական է ու հետաքրքրվել նախարարից` կա՞ հասկացության մասին սահմանված ստանդարտ ու տեխնիկական նկարագիր, կատարվե՞լ են համապատասխան հաշվարկներ եւ հարցն արդյո՞ք քննարկվել է ձկնաբուծական տնտեսությունների հետ:

Հակոբ Սիմիդյանը նշել է, որ առաջիկայում կներկայացվի, թե ինչ է իրենից ներկայացնում «փակ շրջանառու համակարգը»: Այն կքննարկվի նաեւ խորհրդարանականների հետ:

Նախարարը հայտնել է, որ գերատեսչությունը չի սահմանի այնպիսի կարգավորում, որի պատճառով տնտեսվարողները վատ կամ անելանելի իրավիճակում կհայտնվեն:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Պատգամավորը կարեւորել է ընդունված ակտերի հետեւողականության կիրառումն ու նշել, որ հաստատված կառավարման պլաններն անընդհատ փոփոխելը սխալ է: Խորհրդարանականը վերահաստատել է այն միտքը, որ քննարկվող նախագծի առաջնահերթությունը պետք է լինի շրջակա միջավայրի պահպանությունը:

«Ցանկացած որոշում, որը հիմնված չի լինի ու չի հավասարակշռի շրջակա միջավայրի պահպանությունն եւ տնտեսվարողների շահերը, իրենից մեծ վտանգ կներկայացնի»,- նկատել է խմբակցության քարտուղարը:

Հակոբ Սիմիդյանը հույս է հայտնել, որ օրենքի ընդունումը հնարավորություն կտա բացելու քննարկումների դուռը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am