National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.11.2023
Ձեռնարկատերերի պետական հաշվառումը եւ իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար կստեղծվեն իրավական հիմքեր
1 / 2

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ՀՀ ԱԺ նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվել է նաեւ ստեղծել իրավական հիմքեր այն իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: Միեւնույն  ժամանակ կսահմանվեն անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց պետական գրանցումները ճանաչելու կարգի առանձնահատկությունները:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե ներկայացված օրենսդրությամբ տնտեսավարողների մոտ ինչ ազդեցություն կթողնի այս փոփոխությունը: «Ամենակարեւորն ապահովում է իրենց իրավունակության շարունակականությունը: Այսինքն՝ տնտեսավարողներն իրենց կնքված եւ գործող պայմանագրերի՝ վարկերի եւ մյուս հարաբերությունների ու պարտավորությունների մասով, այս կարգավորման ընդունման պարագայում այլեւս չեն ունենա որեւէ խոչընդոտ եւ կշարունակեն իրենց տնտեսավարական գործունեությունը»,- նշել է հիմնական զեկուցողը: Նրա խոսքով կսահմանվի ժամկետ՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 31-ը, եւ ընկերություններին հնարավորություն կտրվի գրանցվելու գրանցամատյանում, որով կճանաչվի վերջիններիս իրավունակությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am